Իրանը՝ թակարդում. Խոցվա՞ծ Boeing՝ տարածաշրջանային պայթյունով

Երեկ գիշերվանից Կանադայի վարչապետի մեկ հայտարարություն աշխարհը ուշադրության կենտրոնում հայտնեց: Նա դարձավ առաջին պաշտոնյան, ով երեկ հրապարակավ հայտարարեց, թե ապացույցներ կան, որ Իրանն է խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը:

«Մենք բազմաթիվ անպատասխան հարցեր ունենք և չենք հանգստանա, քանի դեռ չենք գտել պատասխանները», - պնդեց Ջասթին Թրյուդոն` ևս մեկ անգամ ցավակցելով զոհերի հարազատներին:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած այս աղետի հետևանքով զոհվել է 176 մարդ, որոնցից 63-ը` Կանադայի քաղաքացի: «Մենք մի քանի աղբյուրներից, այդ թվում` մեր դաշնակիցներից ու մեր սեփական հետախուզությունից ստացված տվյալներ ունենք, որոնք վկայում են` ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր֊օդ» տեսակի հրթիռով։ Հնարավոր է, որ դա տեղի է ունեցել ոչ դիտավորյալ», - ասաց Կանադայի վարչապետը։

Ժամեր անց Թրյուդոյին միացան Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի վարչապետերը։ «Այժմ հստակ տեղեկատվություն կա, որ օդանավը կործանվել է իրանական հրթիռով», - հայտարարել է Բորիս Ջոնսոնը, կրկին ընդգծելով` աղետն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել ոչ միտումնավոր:

Պաշտոնական այս հայտարարություններից առաջ նույն տեղեկատվությունը տարածել էին ամերիկյան լրատվամիջոցները` հղում անելով Պենտագոնի, ինչպես նաև Միացյալ Նահանգների ու Իրաքի հետախուզության իրենց աղբյուրներին: CBS հեռուստաընկեությունը հաղորդել էր` արբանյակներն արձանագրել են երկու հրթիռների արձակման ինֆրակարմիր հետքեր, ինչին քիչ անց հետևել է պայթյունը: Newsweek֊ի աղբյուրները պնդել էին` ուկրաինական Boeing-ը խոցվել է ռուսական արտադրության «Տոր» հրթիռով:

Պաշտոնական Պենտագոնը մինչ այս պահը չի հերքել, բայց և չի հաստատել այս պնդումները: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, երեկ լրագրողների հետ զրուցում հայտարարեց` արժանահավատ չի համարում պնդումները, թե աղետը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով՝ վարկած, որ աղետից անմիջապես հետո առաջ է տանում պաշտոնական Թեհրանը: «Կասկածներ ունեմ, որ ինչ-որ մեկն այն կողմում սխալմունք է թույլ տվել։ Կատարվածը սարսափելի բան էր», - հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը:

Իրանի պաշտոնական աղբյուրներն անհեթեթ են որակում այս պնդումները։ «Գիտականորեն անգամ անհնար է, որ ինքնաթիռը խոցված լինի հրթիռով, այս մասին ասեկոսեները տրամաբանությունից զուրկ են», - ISNA գործակալությանն ասել է Իրանի քաղավիացիայի ղեկավար Ալի Աբեջադեհը: Իրանցի ակտիվիստ Նարիման Ղարիբը, մինչդեռ, մի տեսանյութ էր տարածել, որտեղ ենթադրաբար երևում է` ինչպես է հրթիռը խոցում ուկրաինական օդանավը:

Միջազգային հետաքննող Bellingcat խումբը, վերլուծելով առկա տվյալները, նախնական եզրակացությամբ պնդել էր` տեսանյութը նկարահանվել է Թեհրանից ոչ հեռու գտնվող Փարանդ քաղաքի բնակավայրերից մեկում: Նույն եզրակացությանն էին եկել նաև The New York Times-ի փորձագետները:

Ամերիկյան հեղինակավոր կազմակերպություններից մեկի` Missile Defense Advocacy Alliance֊ի հիմնադիր Ռիկի Էլիասոնը Reuters լրատվական գործակալության հետ զրույցում սեփական վարկածն է առաջ քաշել։ Փորձագետը փաստել է, որ մինչ օդանավի կործանումը Իրանը հարձակվել էր Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների վրա, ինչից հետո երկրի զինված ուժերը բերվել էին բարձր մարտական պատրաստության` ամերիկացիների հնարավոր պատասխանին հակազդելու համար: «Չի բացառվում, որ լարված այդ իրավիճակում ինչ-որ մեկը մարդատար ինքնաթիռը շփոթել է ռազմականի հետ», - կարծիք է հայտնել ռազմական ոլորտի փորձագետը, փաստելով` «երբ հրթիռն արձակված է, վերջ, այլևս անհնար է այն շեղել իր թիրախից»:

Կանադայի վարչապետին, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի վարչապետերին միացան ամերիկացի պաշտոնյաները: Միացյալ Նահանգների պաշտոնյաները կարծում են, որ Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737-ի կործանման պատճառը իրանական հրթիռն է, որն օդանավը խոցել է սխալմամբ, ըստ «Ազատության»՝ հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։
Ամերիկացի անանուն պաշտոնյաները, հիմնվելով արբանյակային, ռադիոտեղորոշման և էլեկտրոնային տվյալների վրա, վստահություն են հայտնել, թե Boeing-ը պատահմամբ խոցել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, փոխանցում է ամերիկյան մամուլը։

Այսպես, Newsweek-ը վկայակոչել է Պենտագոնի, ԱՄՆ հետախուզության պաշտոնյաների, ինչպես նաև Իրաքի հետախուզության պաշտոնյայի, որոնք համոզմունք են հայտնել, թե օդանավը խոցվել է ռուսական արտադրության «Տոր» հրթիռով։ CBS News-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզությանը, հաղորդում է, թե արբանյակը հայտնաբերել է երկու հրթիռների արձակման ինֆրակարմիր բռնկումներ, որոնց հաջորդել է պայթյունի բռնկումը։

Նկատենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Օլեքսի Դանիլովն ավելի վաղ հայտարարել էր, որ ուսումնասիրում են հրթիռի հնարավոր հարվածի վարկածը։

Պենտագոնն, մինչև այս պահը, զերծ է մնացել պաշտոնական մեկնաբանություններից։ Եթե Վաշինգտոնը ևս պաշտոնապես այս վարկածը համարի ինքնաթիռի կործանման իրական պատճառ, ապա՝ կարելի է ենթադրել, թե ինչ զարգացումներ կլինեն: Չի կարելի բացառել իրանա-ամերիկյան ավելի կոշտ բախումը: Արդեն գործ կունենանք ոչ միայն ամերիկյան պատժամիջոցների հետ, այլ ավելի լուրջ բախման հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3203 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am