Նորից սրվեց, նոր սպառնալիք. Իրանը մերժեց Թրամփին

Թեհրանը մերժեց Վաշինգտոնի համագործակցության առաջարկը՝ ամերիկյան կառավարության կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչը:

«Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին հայտարարությունների ֆոնին Թրամփի առաջարկը վստահություն չի ներշնչում», - ըստ իրանական պետական աղբյուրների, ասել է դիվանագետը, հավելելով, որ Վաշինգտոնն է «նախաձեռնել Իրանի հետ թշնամանքի և լարվածության նոր ալիքը»՝ սպանելով իրանցի գեներալին, հաղորդում է «Ազատությունը»:

Սա պաշտոնական Թեհրանի առաջին արձագանքն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։ Նախօրեին ուշ երեկոյան Սպիտակ տան ղեկավարը հատուկ ելույթ է ունեցել՝ հստակեցնելով Վաշինգտոնը դիրքորոշումը Իրանի հարցով: Թրամփի այդ ուղերձը փորձագետները գնահատում են որպես նահանջ կամ Իրանի հետ երկխոսելու ևս մեկ հնարավորություն:

ԱՄՆ նախագահի ելույթը, հիշեցնենք, հաջորդել է Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերի, ինչպես նաև մի շարք այլ ռազմական օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածներին:

Ինչպես նշել էր Դոնալդ Թրամփը՝ Թեհրանի արձակած տասնյակ հրթիռների հարվածներից ամերիկացի զինվորականների շրջանում զոհեր չկան, վնասներն էլ նվազագույն են: «Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի վնասվել երեկ գիշեր Իրանի ռեժիմի իրականացրած հարձակման հետևանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, և մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել», - նշում էր նա։

Ելույթ ունենալով Վաշինգտոնի և Թեհրանի միջև աննախադեպ լարվածության հարցով, որը վերջին օրերին վերածվել էր Իրաքում ռազմական առճակատման, Թրամփն, այդուհանդերձ, Իրանի իշխանությունների հետ համագործակցության առաջարկ հնչեցրեց, շեշտելով, սակայն, որ մինչ այդ Թեհրանը պետք է փոխի իր վարքագիծը, հրաժարվի միջուկային հավակնություններից: Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, ամերիկյան կառավարությունը նոր՝ ավելի ցավոտ տնտեսական պատժամիջոցներ է սահմանում, ինչպես ԱՄՆ նախագահն է բնորոշել՝ «միջազգային ահաբեկչությունը հովանավորող Իրանի նկատմամբ, որը միջուկային զենք ստեղծելու իր ձգտմամբ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար»: «Մենք դա երբեք թույլ չենք տա։ Քանի դեռ ես Միացյալ Նահանգների ղեկավարն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա», - հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Անցյալ շաբաթ մենք անցանք վճռորոշ գործողությունների, որպեսզի թույլ չտանք ահաբեկիչներին հետագայում ևս վտանգել ամերիկացիների կյանքը: Իմ հրամանով ամերիկացի զինվորականները ոչնչացրին Քասեմ Սուլեյմանիին՝ աշխարհի ամենամեծ ահաբեկիչներից մեկին, ով անձամբ պատասխանատու է ամենասարսափելի հանցագործությունների համար», - ասել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ հենց իրանցի գեներալ Սուլեյմանին էր կազմակերպել Բաղդադում Ամերիկայի դեսպանատան դեմ դաժան հարձակումը և շարունակում էր նորանոր հարձակումներ ծրագրել: «Բայց մենք կարողացանք կանգնեցնել նրան: Նրա ձեռքերը թաթախված էին և՛ ամերիկացիների, և՛ իրանցիների արյան մեջ», - հայտարարել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Մերձավոր Արևելքի գործընթացներում։ Դիմելով Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և Չինաստանին, որոնք, ի տարբերություն Վաշինգտոնի, շարունակում են հավատարիմ մնալ Իրանի հետ կնքված միջուկային գործարքին, Թրամփը հորդորել է ընդունել նոր իրողություններն ու վերանայել իրենց դիրքորոշումը Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքի հարցում: «Մենք պետք է աշխատենք, որպեսզի հասնենք Իրանի հետ այնպիսի մի համաձայնագրի, որն աշխարհը կդարձնի ավելի անվտանգ», - ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահը և հատուկ շեշտել՝ այդ համաձայնագիրը պետք է նաև Իրանին հնարավորություն տա բարգավաճելու և զարգացնելու իր ներուժը. - «Իրանը կարող է լինել հրաշալի երկիր, սակայն Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն չի լինի, քանի դեռ Իրանին թույլատրվում է հրահրել բռնություններ, ահաբեկչություն, պատերազմ»։

Այդքանով հանդերձ, Դոնալդ Թրամփը հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության։ «Դիմում եմ Իրանի ժողովրդին՝ մենք ցանկանում ենք, որպեսզի դուք ունենաք հրաշալի ապագա, որին դուք արժանի եք՝ բարեկեցիկ, աշխարհի ազգերի հետ խաղաղ գոյակցելով», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Միաժամանակ նկատենք, որ Միացյալ Նահանգների նախագահի՝ Մերձավոր Արևելքում լարվածությունն ակնհայտորեն թուլացնող ուղերձից հետո միջազգային շուկաներում նավթի գնանկում է արձանագրվել: Մասնավորապես, Նյու Յորքի բորսայում «Տեքսասյան թեթև նավթատեսակ» անվամբ հումքի մեկ բարելի գինը 3 դոլար 9 սենթով է նվազել և հասել 59 դոլար 61 սենթի, «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելի գինը 2 դոլար 83 սենթով է նվազել և հասել 65 դոլար 44 սենթի:

Թե ինչպիսին կլինի Վաշինգտոնի արձագանքը՝ Թեհրանի մերժումից հետո, կարելի է կանխատեսել: Թրամփը, կարծես, արդեն իրեն ապահովագրել է. ցույց է տալիս, որ ցանկանում է խաղաղություն, բանակցություն Իրանի հետ՝ բայց ամերիկյան պատժամիջոցների հետ միասին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6235 անգամ
Լրահոս
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Բագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Հերիք եղավ ու բոլ եղավ․ Նիկո՛լ, որ մեզ հանձնում ես թուրքին, մեր երեխեքը որտե՞ղ պիտի ապրեն․ սևանցի (video) Ես հրաժարվել եմ Նիկոլի պահանջից, ես իմ գյուղացիների կողքին եմ․ Կիրանցի վարչական ղեկավար (video) Հլը գնացեք էս ոստիկաններին հարցրեք՝ պատերազմից վախենու՞մ եք․ Նիկոլը վախեցնում է․ ակցիայի մասնակից (video) Փաշօղլու անձնակազմը մենակ ծախի՛, տա՛․ ստեղ ոչ մեկ չի վախենում պատերազմից․ իրավիճակը Սևանում (video) Միայն պատերազմն է ելքը․ եթե մեռնենք, թող մեռնենք, բայց կռիվ ենք տալու․ քաղաքացի (video) Խնդրում եմ, եկեք, կանգնեք մեր կողքը. արցախցին միացել է Երևան-Սևան ճանապարհը փակած քաղաքացիներին (video) Ոնց Նիկոլին նստացրել եք, դե հենց հիմա էլ դուրս եկեք ու սրան հեռացրեք․ տավուշեցիներ (video) Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլալված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալու (video) «Հանի ավտոդ, անցնենք»․ «Ֆռա էն կողմով գնա». Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է (video) Երկիրը կտոր-կտոր տալիս ա արա՛, տղա՞ եք, զենք բռնեք. ակցիայի մասնակիցը հունից դուրս եկավ (video) Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Կիրանցում իրավիճակը գերլարված է․ բնակիչները չեն պատրաստվում հանձնվել (video) Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am