Արարատի բժշկական կենտրոնում 3-ամյա հրաշք փոքրիկ աղջնակի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել բժշկի նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ» հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Արարատ» բժշկական կենտրոնում Արարատի մարզի Արարատ գյուղի 3-ամյա բնակիչ Ադրիանա Թառոյանի մահվան փաստով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է հետաքննիչ Օնիկ Սահակյանի կողմից և հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչներ Գագիկ Թառոյանն ու Ջուլիետա Համբարձումյանը սպասում էին, թե երբ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հստակ պատասխանելու, թե ինչի Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների մեղքով իրենց առողջ, կենսախինդ թոռնիկը՝ 3-ամյա Ադրիանա Թառոյանը մահացավ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մահացած երեխայի տատիկն ու պապիկն ասում էին. «Շատ էինք լսել, որ «Արարատ» բժշկական կենտրոնում որոշ բժշիկներ առաջնորդվում են ոչ թե Հիպոկրատի երդմամբ, այլ «ղասաբի» հոգեբանությամբ: Մեր զայրույթն այնքան շատ է, որ նրանց ինչ էլ ասենք, մեր սիրտը չի հանգստանա:

Առողջ, կենսուրախ, ժիր երեխային դեկտեմբերի 7-ին ջերմություն ունենալու պատճառով տեղափոխել ենք այդ քամբախ հիվանդանոց, 4 օր հետո արդեն համայրյա մահվան ճիրաններում հայտնված երեխային տալիս են մոր գիրկն ու ասում՝ տեղափոխեք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ինչո՞ւ առողջապահության նախարարին չի հետաքրքրում, որ անգամ երեխային այդ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխելիս շտապօգնությունը վառելիք չի ունեցել: Ինչո՞ւ առողջապահության նախարարին չի մտահոգում, որ Արարատի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արայիկ Սարդարյանը հեռուստատեսությամբ ստորաբար ստահոդ ու կեղծ լուրեր է տարածում: Ո՞վ է պատասխան տալու:

Ինչ է, պետք է մի քանի երեխաներ մահանան, որ նոր առողջապահության նախարարը աչքերից հանի ակնոցներն ու միջոցներ ձեռնարկի՞: Արարատի հիվանդանոցի որոշ բժիշկներ՝ գլխավոր բժշկի գլխավորությամբ, սպանեցին մեր երեխային: Ճիշտ է, մենք այլևս հետ չենք բերի փոքրիկին, բայց ուզում ենք՝ Արարատի հիվանդանոցի այն բժիշկները, ովքեր մասնակցություն են ունեցել երեխայի մահվան գործում, գլխավորի հետ դուրս շպրտվեն առողջապահության համակարգից: Ինչո՞ւ չենք բողոքում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմից: Այնտեղի բժիշկներն իսկապես հավատարիմ են Հիպոկրատին տված երդմանը, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեին մեր հրաշքի կյանքը, բայց, ցավոք, Արարատի հիվանդանոցում արդեն իրենց սև գործն արել էին: Անգամ երեխայի մահից հետո մենք մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալութունն ենք հայտնում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմին՝ գլխավորից մինչև բժիշկ ու սանիտար: Շնորհակալություն ենք հայտնում նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին, ովքեր օբյեկտիվ նախաքննություն են իրականացնում, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, իսկ մեղավորներ որ կան՝ դա գաղտնիք չէ: Ու այդ մեղավորները Արարատի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Սարդարյանն ու նրա նման մի քանի ոչ «վայ բժիշկներն» են»: 

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածում Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Կիրանցում իրավիճակը գերլարված է․ բնակիչները չեն պատրաստվում հանձնվել (video) Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am