Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահականի զինանոց և զենքեր տարել (տեսանյութ)
Աբխազիայի Անվտանգության խորհրդի նախագահ Մուհամադ Կիլբան հայտարարել է, որ ցուցարարները թալանել են նախագահի նստավայրի այն սենյակը, որտեղ զենքեր էին պահվում:
«Բացվել են բոլոր կաբինետները, գողացվել են պետական իշխանության խորհրդանիշներ, բացի այդ, բացվել է զենքի պահման սենյակը, և զենքի որոշակի քանակ գտնվում է ցուցարարների ձեռքում: Այժմ ընթանում են բանակցություններ, վերադարձվել է հինգ միավոր զենք, սակայն գողացված նմուշների քանակը շատ ավելի մեծ է»,-ասել է պաշտոնյան «Սպուտնիկ»-ի աբխազական ծառայության հետ զրույցում: