Սատանա կա քաղաքում

«ԱԱԾ–ն օպերատիվ–հետախուզական միջոցառումներ է իրականացնում պարզելու համար սատանայի ու որոշ շրջանակների համագործակցության ձևերը»։

Երեկ այսպիսի վերնագիր տեսա լրահոսում (հղումը՝ այստեղ)։ Մտածեցի՝ հերթական ֆեյքային լուրն է ԱԱԾ–ի դեմ, բայց պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի նյութն է։

ՀԺ–ն հարցում է ուղարկել ԱԱԾ, թե բա ի՞նչ եղավ վարչապետի հանձնարարականը սատանայի մասով։ Այնտեղից էլ պատասխանել են, որ փնտրում են և առայժմ չեն կարող տեղեկատվություն տրամադրել։

ԱԱԾ–ի դեմ, փաստորեն, ոչ միայն օտարերկյա գործակալական ցանցի ու թուրքական 5–րդ շարասյան կողմից բացահայտ հարձակում կա, այլ նաև իշխանության ներսից, ավելի ճիշտ՝ գլխից։

Թե ինչու է դրսից փորձ արվում վարկաբեկել ու թուլացնել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում գտնվող մեր երկրի հատուկ ծառայությունը, դժվար չէ հասկանալը։ Բայց անհասկանալի ու անընդունելի է, երբ ԱԱԾ–ին հարվածում և այդ կառույցին անհարմար դրության մեջ է դնում վարչապետը։

Փաստորեն, սատանայի գոյությունը 100 տոկոսով հաստատված է և մնացել է պարզել նրա ու որոշ շրջանակների կա՞պը։ ԱԱԾ–ն նաև թեիզմի ու աթեիզմի հարթության մե՞ջ է գործում։ Լավ, ինչպե՞ս կարելի է այդպես անլրջացնել հետախուզական ու հակահետախուզական կարևորագույն ֆունկցիաներ ունեցող ուժային այդ կառույցը՝ մի օր «Դիանա Հարությունյանի» բեմադրության, մեկ այլ օր՝ սատանայի հետ կապերը պարզելու հանձնարարականներ իջեցնելով։

Ավելի լավ կլիներ ՀԺ–ն ԱԱԾ–ից հետաքրքրվեր, թե ի՞նչ եղավ Փաշինյանի այն հայտարարություններից հետո, երբ նա Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսում էր ՀՀ–ում օտարերկյա գործակալների ու Արցախում դավադիր ուժերի գոյության մասին։ ԱԱԾ–ին հանձնարարվե՞լ է գտնել նրանց, թե՞ վարչապետի հայտարարությունը զուտ քարոզչական նպատակով էր ու ատելության խոսքի տարածման շրջանակներում։

Մի խոսքով, ԱԱԾ–ին չի՛ կարելի անլրջացնել ու վարկաբեկել։ Իսկ սատանային պետք չէ փնտրել։ Այն գտնվում է մարդկանց հիվանդ ուղեղներում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1896 անգամ
Լրահոս
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ «Թաեքվոնդոյի ֆեդերացիայի» նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Արտակարգ դեպք՝ Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջ Արտակարգ դեպք՝ Երևանում Սամվելի նկատմամբ եղել է մի սարսափելի խոշտանգում․ նիկոլենք այդ ամենը հավաքում են, որ․․․ Նարե Սոսե (video) Ո՞վ է Սամվել Վարդանյանին խոշտանգելուց առաջ ոստիկաններին հրամայել գնալ «գրուպավոյ միզելու»․ Համբարյան (video) Փողե՛րը Փաշինյա՛ն, ու՞ր են մեզ հասանելիք փողերը․ ի՞նչ մեծ գումարներ են անհետացել․ թոշակառու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am