Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստի վարսահարդարը հայ է
Դիտել նաև
Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է. ՊԲ
Մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները. ՊԲ
Ադրբեջանում հայ գերիները գտնվում են արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո
Ա Սերիա. Մխիթարյանի գոլը տուրի լավագույնների թվում է
Հայաստանից Գերմանիա մեկնած երիտասարդ վարսահարդար 22-ամյա Հովիկ Մանուկյանը գերմանական քաղաքում վարսավիրանոց է բացել և, ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, 3,5 ամսում նրա մոտ հաճախորդների պակաս չկա: Նրանց թվում են նաև հայտնի մարդիկ:
«Վարսավիրանոցի բացումից երկու օր անց իմ հաճախորդների թիվն ավելացավ ևս մեկով, նա Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի և «Էրցգեբիրգե Աուէ» ակումբի խաղացող Դմիտրի Նազարովն է»,- պատմել է Մանուկյանը:
Նշվում է, որ Մանուկյանը 2012 թվականին Հայաստանից ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Գերմանիա: Որոշ ժամանակ անց նա սովորել է վարսահարդարություն, իսկ 2016-ին կազմակերպել է մազերի նորաձևության ցուցադրություն: 2017 թվականին քաղաքային իշխանություններն օգնել են Մանուկյանին և նրա ընտանիքին խուսափել արտաքսումից: