Աղմկահարույց գործը կարճում են ու թաքուն պահում. ոստիկանությունը հակասում է վարչապետին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 4-ին Armlur.am-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակիցն ու տնօրեն Մհեր Դավիդյանցը զրուցում գումարի մասին, ապա որոշում 100 հազար դրամ «այլ ծախսեր» ձեւակերպմամբ դուրս գրված գումարից 25 հազար դրամ առանձնացնել, դնել «սեյֆում»:

Եվ, ահա, մեր հրապարակումից հետո ոստիկանությունը սկսեց զբաղվել դրանով, սակայն ուշագրավն այն է՝ մեկ ամիս անց պարզ դարձավ, որ այդ առիթով քրեական գործ չի հարուցվել: Մասնավորապես, երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղղակի հայտարարեց. «Ոստիկանությունը զբաղվել է այդ գործով եւ որոշել, որ հանցակազմ չկա գործ հարուցելու»:

Նկատեցի՞ք՝ մեր հրապարակումից մեկ ամիս անց գործ չհարուցելու մասին իրավապահների տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարը, այլ ոչ թե ոստիկանությունը:

Ինչո՞ւ. «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն: Այնտեղից ի պատասխան մեր հարցի՝ նշեցին. «Քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հանցակազմի բացակայություն)»:

Իսկ մեր դիտարկմանը, թե ինչու ենք այդ մասին իմանում ոչ թե ոստիկանությունից, այլ առողջապահության նախարարից, նշեցին. «Ոստիկանությունը չբացահայտված նյութերի մասին հրապարակումներ չի անում, միայն պարզաբանումներ է տալիս»: Իսկապես ուշագրավ պատկեր է. նախ՝ առողջապահության նախարարը, կարծես թե, իր վրա է վերցրել ոստիկանության խոսնակի պարտականությունը, իսկ մյուս կողմից էլ՝ ստացվում է հակասություն ՀՀ վարչապետի խոսքերի եւ ոստիկանության համակարգի գործողությունների միջեւ: Բանն այն է, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հստակ ընդգծեց, որ պետք է հասարակության ֆիքսած խախտումների հետեւից եւս գնալ եւ անհրաժեշտության դեպքում վարույթ իրականացնել:

«Մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել, եւ վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ եւ տուգանել»,- նշեց նա:

Սակայն հետաքրքիր է, որ այս դեպքում լրատվամիջոցն անգամ համապատասխան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են «այլ ծախսի» անվան տակ գումարներ դուրս գրվում, դրանից մաս է առանձնացվում, հավաքվում «սեյֆում»՝ անհասկանալի, թե ում համար, բայց ոստիկանությունը անհասկանալի դրդապատճառներով դա համարել է իրավաչափ, որոշել, որ հանցակազմ չկա: Շատ կասկածահարույց իրավիճակ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 373 անգամ
Լրահոս
Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am