Երկուսի նուրբ հետքայլը

Այն բանից հետո, երբ հունվարի 8-ի գիշերը Իրանը Իրաքում հրթիռակոծվեցին Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված էին ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ, շատերը կանխատեսեցին, որ սրանով իրավիճակը կգնա դեէսկալացիայի:

Հրթիռային հարվածները պատասխանն էին Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է, թե հրթիռային հարվածները «ինքնապաշտպանության համաչափ միջոց են»։ Այնուհետև նա հարկ էր համարել պարզաբանել. «Մենք էսկալացիայի կամ պատերազմի չենք ձգտում, սակայն կպաշտպանենք ինքներս մեզ ցանկացած ագրեսիայից»։

Երեկ ողջ օրը Միացյալ Նահանգները, լռություն էին պահպանում, Վաշինգտոնը գնահատում էր հրթիռային հարվածների հետևանքները։ Հաղորդագրությունների համաձայն՝ Իրանը շուրջ մեկուկես տասնյակ բալիստիկ հրթիռներ է արձակել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրեց, թե հարվածներից հետո «ամեն ինչ լավ է», և խոստանալով իրավիճակի վերաբերյալ ճեպազրույց տալ ավելի ուշ։ «Մեր զինված ուժերը հզորագույնը և լավագույնս զինվածն են՝ աշխարհում որտեղ էլ լինեն», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Նկատենք, որ իրանական պետական հեռուստատեսությունը առանց ապացույցներ ներկայացնելու պնդում էր, որ հրթիռային հարվածների հետևանքով «առնվազն 80 ահաբեկիչ ԱՄՆ զինվորներ» են զոհվել, Այն ալ-Ասադի ռազմակայանում վնասվել են ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ սպառազինություն։ Ամերիկյան և իրաքյան աղբյուրների, այդ թվում՝ Էրբիլի քրդերի վկայությամբ, մինչդեռ, հարվածների հետևանքով զոհեր չկան։

Ահա, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը պաշտոնապես հայտարարեց՝ ամերիկացի զինվորականների շրջանում Իրանի հրթիռային հարձակման հետևանքով զոհեր չկան, այս մասին այսօր: «Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի վնասվել երեկ գիշեր Իրանի ռեժիմի իրականացրած հարձակման հետևանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, և մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել», հավելել է Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահը իր հատուկ ելույթի ընթացքում հերթական անգամ Իրանին մեղադրել է միջազգային ահաբեկչությունը հովանավորելու համար՝ հավելելով, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու իր ձգտմամբ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար: «Մենք դա երբեք թույլ չենք տա», նշել է Թրամփը: «Քանի դեռ ես պետության ղեկավար եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա», - ասել է նա:

Թրամփի խոսքով՝ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան օդուժի հարձակման հետևանքով սպանված իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանին անձամբ էր ղեկավարում ԱՄՆ անձնակազմի դեմ հարձակումը, որի հետևանքով ամերիկացի ծառայողներից 4-ը վիրավորվել են, ևս 1 ամերիկացի սպանվել. «Նա էր կազմակերպել Բաղդադում Ամերիկայի դեսպանատան դեմ դաժան հարձակումը: Վերջին օրերին նա նոր հարձակումներ էր ծրագրում, բայց մենք կարողացանք կանգնեցնել նրան: Նրա ձեռքերը թաթախված էին և՛ ամերիկացիների, և՛ իրանցիների արյան մեջ», - հավելել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել ՆԱՏՕ-ին ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Մերձավոր Արևելքի գործընթացներում: Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, Թրամփը հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության, բայց մինչ այդ Վաշինգտոնը Իրանի նկատմամբ հերթական ցավոտ տնտեսական պատժամիջոցներն է սահմանում, որոնք կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը: «Ժամանակն է, որպեսզի Թեհրանը հրաժարվի իր միջուկային հավակնություններից», - հորդորել է Միացյալ Նահանգների նախագահը` կոչ անելով նաև Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և Չինաստանին «ընդունել նոր իրողություններն» ու վերանայել իրենց դիրքորոշումը Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքի հարցում:

Միաժամանակ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն նոր, ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու Իրանի նկատմամբ։ ԱՄՆ նախագահը կոչ է արել դաշնակիցներին հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից և աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա, որը «աշխարհն ավելի ապահով կդարձնի»։ Ուղերձի վերջում ԱՄՆ նախագահը դիմել է Իրանի ժողովրդին և առաջնորդներին՝ ասելով. «Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք, այնպիսի ապագա, որին արժանի եք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ։ ԱՄՆ-ն պատրաստ է գրկաբաց ընդունել խաղաղությունը բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են այն»։

Միաժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ անպատասխան չի թողնի «Ալ-Կուդս» խմբավորման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը. «Գեներալ Սոլեյմանիի դեպքով դուք ձեռքը կտրեցիք: Մենք ձեր ոտքերը կկտրենք մեր տարածաշրջանում»:

Սակայն Թրամփի ելույթից հետո, ակնհայտորեն Իրանն իրեն զուսպ պահեց. Առայժմ չեն հնչել իրավիճակն էլ ավելի լարող հայտարարություններ՝ ի պատասխան Թրամփի ելույթի: Այսօր Իրանում համազգային սուգ է: Սպասենք հետագա զարգացումներին:
Կարծես թե՛ ամերիկյան, թե՛ իրանական կողմերը հարմար պահի ցույց տվեցին հետքայլի պատրաստակամությունը, երկուսն էլ իրենց քայլերը համարելով բավարար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3001 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am