Երկուսի նուրբ հետքայլը

Այն բանից հետո, երբ հունվարի 8-ի գիշերը Իրանը Իրաքում հրթիռակոծվեցին Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված էին ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ, շատերը կանխատեսեցին, որ սրանով իրավիճակը կգնա դեէսկալացիայի:

Հրթիռային հարվածները պատասխանն էին Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության։ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է, թե հրթիռային հարվածները «ինքնապաշտպանության համաչափ միջոց են»։ Այնուհետև նա հարկ էր համարել պարզաբանել. «Մենք էսկալացիայի կամ պատերազմի չենք ձգտում, սակայն կպաշտպանենք ինքներս մեզ ցանկացած ագրեսիայից»։

Երեկ ողջ օրը Միացյալ Նահանգները, լռություն էին պահպանում, Վաշինգտոնը գնահատում էր հրթիռային հարվածների հետևանքները։ Հաղորդագրությունների համաձայն՝ Իրանը շուրջ մեկուկես տասնյակ բալիստիկ հրթիռներ է արձակել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրեց, թե հարվածներից հետո «ամեն ինչ լավ է», և խոստանալով իրավիճակի վերաբերյալ ճեպազրույց տալ ավելի ուշ։ «Մեր զինված ուժերը հզորագույնը և լավագույնս զինվածն են՝ աշխարհում որտեղ էլ լինեն», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Նկատենք, որ իրանական պետական հեռուստատեսությունը առանց ապացույցներ ներկայացնելու պնդում էր, որ հրթիռային հարվածների հետևանքով «առնվազն 80 ահաբեկիչ ԱՄՆ զինվորներ» են զոհվել, Այն ալ-Ասադի ռազմակայանում վնասվել են ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ սպառազինություն։ Ամերիկյան և իրաքյան աղբյուրների, այդ թվում՝ Էրբիլի քրդերի վկայությամբ, մինչդեռ, հարվածների հետևանքով զոհեր չկան։

Ահա, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը պաշտոնապես հայտարարեց՝ ամերիկացի զինվորականների շրջանում Իրանի հրթիռային հարձակման հետևանքով զոհեր չկան, այս մասին այսօր: «Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի վնասվել երեկ գիշեր Իրանի ռեժիմի իրականացրած հարձակման հետևանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, և մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել», հավելել է Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահը իր հատուկ ելույթի ընթացքում հերթական անգամ Իրանին մեղադրել է միջազգային ահաբեկչությունը հովանավորելու համար՝ հավելելով, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու իր ձգտմամբ վտանգ է ներկայացնում ողջ աշխարհի համար: «Մենք դա երբեք թույլ չենք տա», նշել է Թրամփը: «Քանի դեռ ես պետության ղեկավար եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա», - ասել է նա:

Թրամփի խոսքով՝ հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան օդուժի հարձակման հետևանքով սպանված իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանին անձամբ էր ղեկավարում ԱՄՆ անձնակազմի դեմ հարձակումը, որի հետևանքով ամերիկացի ծառայողներից 4-ը վիրավորվել են, ևս 1 ամերիկացի սպանվել. «Նա էր կազմակերպել Բաղդադում Ամերիկայի դեսպանատան դեմ դաժան հարձակումը: Վերջին օրերին նա նոր հարձակումներ էր ծրագրում, բայց մենք կարողացանք կանգնեցնել նրան: Նրա ձեռքերը թաթախված էին և՛ ամերիկացիների, և՛ իրանցիների արյան մեջ», - հավելել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել ՆԱՏՕ-ին ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Մերձավոր Արևելքի գործընթացներում: Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, Թրամփը հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության, բայց մինչ այդ Վաշինգտոնը Իրանի նկատմամբ հերթական ցավոտ տնտեսական պատժամիջոցներն է սահմանում, որոնք կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը: «Ժամանակն է, որպեսզի Թեհրանը հրաժարվի իր միջուկային հավակնություններից», - հորդորել է Միացյալ Նահանգների նախագահը` կոչ անելով նաև Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և Չինաստանին «ընդունել նոր իրողություններն» ու վերանայել իրենց դիրքորոշումը Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքի հարցում:

Միաժամանակ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն նոր, ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու Իրանի նկատմամբ։ ԱՄՆ նախագահը կոչ է արել դաշնակիցներին հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից և աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա, որը «աշխարհն ավելի ապահով կդարձնի»։ Ուղերձի վերջում ԱՄՆ նախագահը դիմել է Իրանի ժողովրդին և առաջնորդներին՝ ասելով. «Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք, այնպիսի ապագա, որին արժանի եք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ։ ԱՄՆ-ն պատրաստ է գրկաբաց ընդունել խաղաղությունը բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են այն»։

Միաժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ անպատասխան չի թողնի «Ալ-Կուդս» խմբավորման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը. «Գեներալ Սոլեյմանիի դեպքով դուք ձեռքը կտրեցիք: Մենք ձեր ոտքերը կկտրենք մեր տարածաշրջանում»:

Սակայն Թրամփի ելույթից հետո, ակնհայտորեն Իրանն իրեն զուսպ պահեց. Առայժմ չեն հնչել իրավիճակն էլ ավելի լարող հայտարարություններ՝ ի պատասխան Թրամփի ելույթի: Այսօր Իրանում համազգային սուգ է: Սպասենք հետագա զարգացումներին:
Կարծես թե՛ ամերիկյան, թե՛ իրանական կողմերը հարմար պահի ցույց տվեցին հետքայլի պատրաստակամությունը, երկուսն էլ իրենց քայլերը համարելով բավարար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3001 անգամ
Լրահոս
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am