Երկու ուղևոր չի նստել Թեհրանում կործանված ինքնաթիռը
Երկու ուղևոր չի նստել Թեհրանում կործանված ինքնաթիռը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, հստակեցնելով, որ խոսքն Ուկրաինայի քաղաքացիների մասին չէ։ Գրել է РИА Новости-ն։
«Մենք ունենք 169 քաղաքացու ցանկ, որոնք գրանցվել են այս չվերթին։ Չվերթին նստել է 167 քաղաքացի։ Երկուսը չեն բարձրացել ինքնաթիռ»,- ճեպազրույցում ասել է Դանիլովը։
Ըստ նրա այդ երկու հաջողակները ուկրաինացիներ չեն, սակայն չի հստակեցրել նրանց քաղաքացիությունը։