150.000 դրամ ստացողի աշխատավարձը կնվազի 3700-ով, 2 միլիոն դրամ ստացողի դեպքում կբարձրանա 210.000-ով. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հարկային օրենսգրքի փոփոխությունները

2019-ի հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի դրույթները մեծամասամբ ուժի մեջ են մտել 2020-ի հունվարի 1-ից:

Ըստ tert.am-ի՝ ՀՕ օրենսգրքի էական փոփոխությունը եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափի անցումն էր: Մասնավորապես, այս տարվա հունվարի 1-ից եկամտահարկը համահարթ 23 տոկոս է, նախկին պրոգրեսիվ դրույքաչափերի փոխարեն: Իսկ մինչև 2023 թվա­կա­նը եկամտահարկն աստիճանաբար նվազելու է ևս 3 տոկոսային կետով:

 


Հիշեցնենք, որ եկամտահարկի նախկին դրույքաչափերը հետևյալն էին՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է 23 %, 150 000 – 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %:

Միաժամանակ, եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնվել է կուտակային կենսաթոշա­կային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­սա­րու­թյան սկզբունքը: Եթե քաղաքացին կուտակային կենսաթոշակի հատկացումների համար վճարում էր 2.5 %, իսկ պետությունը՝ 7.5 %, ապա հունվարի 1-ից այն դարձել է 5-ական %:

Ստացվում է, որ եկամտահարկի համահարթեցման և դրան զուգահեռ կուտակային կենսաթոշակային հատկացումների բարձրացման արդյունքում ֆիզիկական անձանց աշխատավարձերը 2020-ի հունվարի 1-ի դրությամբ բարձրանալու կամ նվազելու են 2.5 %-ով:

Օրինակ, մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում աշխատավարձի 2.5 տոկոսի չափով նվազում կլինի, քանի որ եկամտահարկը մնում է անփոփոխ՝ 23 տոկոս, իսկ կուտակային կենսաթոշակային հատկացումը 2.5 %-ից դառնում է 5 տոկոս: Մոտ 150 հազար դրամ ստացողի դեպքում աշխատավարձի նվազումը կկազմի շուրջ 3750 դրամ:

200 հազար դրամ ստացողի դեպքում աշխատավարձն արդեն կբարձրանա մոտ 5000 դրամի չափով, քանի որ նախկին 28 տոկոսից եկամտահարկը դառնում է 23 տոկոս, իսկ կուտակայինը բարձրանում է 2.5 տոկոսով, մնացած 2.5 տոկոսը կամ 5000 դրամը կլինի բարձրացումը: 300 հազար դրամի դեպքում աշխատավարձը կբարձրանա 7500 դրամի չափով, 400 հազար դրամի դեպքում՝ 10000 դրամով:

2 մլն դրամ աշխատավարձի դեպքում բարձրացումը զգալի կլինի ՝ 10.5 տոկոսի կամ 210 000 դրամի չափով: 36 % եկամտահարկի փոխարեն 2 մլն դրամ և ավելի ստացողները վճարելու են 23 տոկոս եկամտահարկ և 2.5 տոկոս բարձրանում է կուտակայինը: Այսինքն, աշխատողը կկարողանա տնօրինել 10.5 տոկոսով ավելի գումար:

Հարկային օրենսգրքի փոփոխություններով նվազեցվել է նաև շրջանառության հարկի շեմը, այն 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչև 115 մլն դրամ։ Նաև 2 տոկո­սային կետով կնվազեցվի շահութահարկի դրույքաչափը՝ դառնալով 18 տոկոս:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 2260 անգամ
Լրահոս
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա․ Արթուր Դավթյան Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել» Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու մարմինը Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը Սուրբ Աննա եկեղեցու բակում Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած իրավիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան ԵՄ անդամ 2 երկրների արտգործնախարարներ Վրաստանում մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին Գուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Բագրատ սրբազանի հետ հանդիպման առաջարկը Ծրագիր ու օրակարգ կա, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է. Բագրատ Սրբազան (video) Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. Փաստաբան Իշխանությունն իր «էժան» քայլերն է նորից անում Սրբազանի դեմ. Սաքսաֆոնահար (video) Ես իմ ծնողի կանչով գնում եմ իմ եկեղեցու և Բագրատ Սրբազանի հետևից․ Արմինե Գրիգորյան (video) Իր ասածը Նիկոլն արեց՝ կամուրջն էլ, տներն էլ տվեց․ կիրանցեցիներ (video) Ի վերջո՝ Փաշինյանն առողջ մա՞րդ է, թե՞՝ հիվանդ․ մեկնաբանում է հոգեբանը (video) Վախը, որ հենց այդ պահին Փաշինյանը զգում էր, մնալու է նրա մեջ․ Ռոբերտ Մարգարյան (video) Արամ Սարգսյան, դու չգիտե՞ս՝ դատախազն ինչ ասաց «ականջները կտրելու» մասին․ Սամվելյան (video) Սա իսկական վտանգ է․ կիրանցեցիները ոչնչի առաջ չե՛ն կանգնելու․ հոգևորական (video) Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am