Գեներալի սպանություն. Տարածաշրջանային պայթյունից մեկ րոպե պակաս

Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժը Բաղդադում սպանեց Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանիին: Հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ դաժան հակահարվածը չի ուշանա, դիմակայությունը կշարունակվի կրկնապատկված ուժով:

Հիշեցնենք, որ Սոեյմանին ավելի քան 20 տարի գլխավորում էր Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանումը՝ «Ալ Կուդսը», որը գաղտնի գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս և ենթարկվում անմիջապես գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին:

Հայաստանի հարևան Իրանի շուրջ իրադարձությունները մինչ արագ զարգանում էին՝ իրավիճակը հարևան երկրների համար ավելի բարդ է: Ոչ հակաամերիկյան, ոչ հակաիրանյան տիրույթում հայտնվելը կլիներ անհեռատես քայլ:

Առհասարակ, Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները խիստ կարևոր են. Իրանը հավասարակշռված դիրքորոշում ունի ԼՂ հարցում, դեմ է պատերազմի բռնկմանը, Հայաստանի կարևոր հարևաններից է: Ուստի ամերիկյան կոշտ քաղաքականությունը Իրանի հանդեպ ոչ միայն չի կարող ողջունել, այլև Իրանին պետք է հասկացնել տա, որ Իրանի համար այս ծանր իրավիճակում հարևան պետության դեմ որևէ քայլ չի իրագործի:

Մյուս կողմից՝ Հայաստանն ԱՄՆ-ի գործընկեր պետություն է, որը անկախության տարիներից ի վեր ամենախոշոր դոնոր պետություն է, շուրջ երկու միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, ինչպես նաև՝ Արցախին: Նշանակում է Հայաստանը չի կարող հայտնվել հակաամերիկյան՝ ժամ առ ժամ սրվող քաղաքականության տիրույթում: Թերևս սա էր պատճառը, որ որոշակի դանդաղկոտությամբ պաշտոնական Երևանը գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո՝ միայն երեկոյան արձագանքեց իրավիճակին:

Հունվար 3-ին Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապվածությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն հրավիրեց, որին մասնակցել էին նաև տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները:

Ավելի ուշ ԱԳՆ-ն մտահոգություն հայտնեց Բաղդադում տեղի ունեցած զարգացումներով: Հայաստանի արտգործնախարարությունը խորապես մտահոգված է վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի, նշվում էր ԱԳՆ-ի հայտարարության մեջ: «Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության», - ասված է հայտարարության մեջ:

Հունվարի 4-ին Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմը Պաշտպանության նախարարությունում հրավիրվեց խորհրդակցություն, որտեղ քննարկել է Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը։ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ։

Իհարկե, բոլորի համար պարզ է, որ Հայաստանը որևէ կերպ չի կարող ազդել իրանա-ամերիկյան հարաբերությունների վրա։ Մնում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված քաղաքականությանը հավատարիմ մնալով՝ գործընկերների հետ ակտիվ աշխատանքը:

Աստված մի արասցե, եթե Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քայլերն էլ ավելի սրվել, բախումն անխուսափելի դառնա: Դա կարող է պայթեցնել ողջ տարածաշրջանը և անկանխատեսելի հետևանքների հանգեցնել:

Մինչ Հայաստանում համացանցում տարաբնույթ մեկնաբանություններ էին արվում, Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանը շտապեց գրել, որ՝ «Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, որոնք ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են»:

Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև: ԱԳ նախարարները քննարկել էին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն էր հայտնեց Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էր Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ:

Ավելի ուշ՝ հունվարի 5-ին, Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Արտանիս լեռան լանջից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է Իրաքում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք լարվածություն են առաջացրել մեր տարածաշրջանում։ «Մի խումբ լեռնագնացների հետ բարձրանում ենք Արտանիշի գագաթը, և օրվա իմաստը հաշվի առնելով՝ սա իմ և մեր խաղաղության ուղերձն է մեր տարածաշրջանին։ Քիչ առաջ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում երկու նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Եվ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Գիտեք, որ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, Միացյալ Նահանգները մեզ համար բարեկամ երկիր է, և այս իրավիճակում, իհարկե, մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաև հակաամերիկյան գործողությունների մեջ։ Եվ մեր ուղերձը այն է, որ Իրանի և Միացյալ Նահանգների մեր գործընկերը զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»։

Փաշինյանը հավելել էր, որ առաջին իսկ պահից տրվել են բոլոր հանձնարարականները Հայաստանի համապատասխան կառույցներին՝ «իրավիճակին հետևել ուշի-ուշով և մեր մատը պահել զարկերակին». «Անհրաժեշտ բոլոր քայլերը արվել են, աշխատանքները արվում են։ Այդ աշխատանքը նաև տարբեր նրբություններ է պարունակում, և չեմ կարծում, թե պիտի բոլոր մանրամասներով ներկայացնենք»։ Ուղերձի վերջում նա հավելել էր. «Ես ցանկացա այս քայլարշավի վերնագիրը նվիրել խաղաղությանը մեր տարածաշրջանում և, իհարկե, Հայաստանում առողջ ապրելակերպի զարգացմանը»։
Հայաստանին մնում է հուսալ, որ գերտերությունները, տարածաշրջանային հիմնական խաղացողները կկարողանան ԱՄՆ-ին հետ պահել իրավիճակն էլ ավելի սրելու մտադրությունից, և փոխադարձ սպառնալիքները կմնան անցյալում, այլապես տարածաշրջանը կհայտնվի պայթյունից մեկ րոպե պակաս իրավիճակում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2191 անգամ
Լրահոս
Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Հայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-ի Ալե՛ն, Նիկո՛լ, գալիս են ձեր հետևից, դե սպասեք․․․ Միկա Բադալյան (video) Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Վարդանյանը Բաքվում․ ի՞նչ է սպասվում նրա ճակատագրին (video) Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am