Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են Հյուս. Օսեթիայի 40-ամյա քաղաքացու КамАЗ-ն ու Երևանի 38-ամյա բնակչի Mazda-ն
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության քաղաքացի, 40-ամյա Բորիս Բիցաևի վարած КамАЗ մակնիշի AA 3674.07 համարանիշի կցորդիչով և Երևանի բնակիչ, 38-ամյա Կարեն Հարությունյանի վարած Mazda մակնիշի 35 DT 042 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mazda-ի վարորդ Կ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: