Նիկոլը գնում ա տուն, ասում՝ ընտանիք, ռեյտինգս ընկել ա, բաժանվում ենք դերերի,փախչում տանից ու նկարում էդ.Մենուա Հարությունյան (video)

Իմ խորին համոզմամբ՝ 2019թ.-ը Հայաստանի պատմության մեջ մտնելու է ամենաակտիվ քաղաքական ու քաղաքացիական իրադարձությունների տարի: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը՝ ամփոփելով անցնող տարին: Նրա դիտարկմամբ՝ տարին ստացված էր, քանի որ ընդդիմադիր բևեռ ձևավորելու հարցում ինստիտուցիոնալ շինարարությունը գրեթե ավարտին է հասցված, գալիք՝ 2020թ.-ը քաղաքական լուրջ եռուզեռի տարի է լինելու:

Հաղորդման մյուս հյուրը՝ բժիշկ Մարինա Խաչատրյանը, կիսում է Նարեկ Սամսոնյանի կարծիքը. «2019թ.-ն իրոք դրական տարի էր, քանի որ պատռվեցին շատերի դիմակները և մենք հասկացանք՝ ով, ով է»: Նրա խոսքով՝ տարին լյուստրացիոն էր, իսկ գալիք տարում պետք է ազատվել կեղտից:

Քաղաքագետ Մենուա Հարությունյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ու իր «թայֆայի» համար տարին հաջողված էր. «Մարդիկ, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ իրենք իրենց պարգևատրել են՝ պետական բյուջեն օգտագործելով անձնական նպատակներին ծառայեցնելու համար, ամփոփելով տարին՝ կտեսնեն, որ իրենց համար այն հաջողված էր»:

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն էլ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ընտրված վարչապետ չէ, նրան պարզապես սկուտեղի վրա մատուցեցին մեր ժողովրդին:

Հարցին՝ չե՞ք վախենում, որ հերթական դատական հայցը կներկայացնեն Ձեր դեմ, քանի որ շարունակաբար բավականին կոշտ քննադատության եք արժանացնում իշխանություններին, Սոնա Աղեկյանը պատասխանել է, որ չի պատրաստվում դատական հայցերի պատճառով լռել ու չբարձրաձայնել ապօրինությունների մասին:

Նարեկ Սամսոնյանն էլ նշել է, որ իր դեմ դատական հայց է ներկայացրել անգամ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Այսպիսով կարող ենք փաստել, որ Հայաստանում խոսքի ազատությունը տեռորի է ենթարկվում»: Նրա խոսքով՝ իրենց նմանատիպ քայլերը չեն վախեցնում, բայց կլինեն մարդիկ, ովքեր կվախենան քննադատել իշխանությանը, քանի որ իրենց գուցե դրա համար դատի տան ու շատ մեծ գումար պահանջեն:

Մենուա Հարությունյանն էլ պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ընդդիմախոսներին վախեցնել՝ դատի տալով. «Նիկոլը կարող է բոլորիս դատի տալ, կալանավորել, քանի որ, եթե անգամ մենք նստենք, մեկ է՝ ժողովուրդը լավ չի ապրելու»:

Ամփոփելով խոսքը՝ Մարինա Խաչատրյանն ասել է, որ իր համար 2019թ.-ի բացահայտումը «ԲՀՀ-Հայաստան»-ի ղեկավար Լարիսա Մինասյանն էր, ով կարողացել է այնպես անել, որ Հայաստանույմ շատերը «վաճառվեն» իրեն: Մարինա Խաչատրյանի համար տարվա բացահայտում էր նաև Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը՝ ով ցույց տվեց՝ ինչպես պետք պայքարել հանուն հայրենիքի:

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն էլ համոզված է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ պատասխանատվության է ենթարկվելու հասարակության բարոյահոգեբանական վիճակի համար, իսկ եկող տարի էլ՝ իրենք պատրաստվում են «քաղաքական աղբը» իմի բերել:

Մենուա Հարությունյանի համար շատ կարևոր է, որ սահմանին կանգնած զինվորի համար ժողովուրդը կարողանա թիկունք լինել. «Եկեք մենք մեր ժողովրդի, մեր զինվորների համար այնպես անենք, որ ոչ թե մի քանիսը լավ ապրեն, այլ բոլորը, որպեսզի ձևավորվի սոցիալական հավասարություն»:

դիտվել է 21731 անգամ
Լրահոս
Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am