Մեզ պարտադրել են՝ սկուտեղի վրա մատուցելով Նիկոլին.քննարկում (video)

Իմ խորին համոզմամբ՝ 2019թ.-ը Հայաստանի պատմության մեջ մտնելու է ամենաակտիվ քաղաքական ու քաղաքացիական իրադարձությունների տարի: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը՝ ամփոփելով անցնող տարին: Նրա դիտարկմամբ՝ տարին ստացված էր, քանի որ ընդդիմադիր բևեռ ձևավորելու հարցում ինստիտուցիոնալ շինարարությունը գրեթե ավարտին է հասցված, գալիք՝ 2020թ.-ը քաղաքական լուրջ եռուզեռի տարի է լինելու:

Հաղորդման մյուս հյուրը՝ բժիշկ Մարինա Խաչատրյանը, կիսում է Նարեկ Սամսոնյանի կարծիքը. «2019թ.-ն իրոք դրական տարի էր, քանի որ պատռվեցին շատերի դիմակները և մենք հասկացանք՝ ով, ով է»: Նրա խոսքով՝ տարին լյուստրացիոն էր, իսկ գալիք տարում պետք է ազատվել կեղտից:

Քաղաքագետ Մենուա Հարությունյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ու իր «թայֆայի» համար տարին հաջողված էր. «Մարդիկ, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ իրենք իրենց պարգևատրել են՝ պետական բյուջեն օգտագործելով անձնական նպատակներին ծառայեցնելու համար, ամփոփելով տարին՝ կտեսնեն, որ իրենց համար այն հաջողված էր»:

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն էլ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ընտրված վարչապետ չէ, նրան պարզապես սկուտեղի վրա մատուցեցին մեր ժողովրդին:

Հարցին՝ չե՞ք վախենում, որ հերթական դատական հայցը կներկայացնեն Ձեր դեմ, քանի որ շարունակաբար բավականին կոշտ քննադատության եք արժանացնում իշխանություններին, Սոնա Աղեկյանը պատասխանել է, որ չի պատրաստվում դատական հայցերի պատճառով լռել ու չբարձրաձայնել ապօրինությունների մասին:

Նարեկ Սամսոնյանն էլ նշել է, որ իր դեմ դատական հայց է ներկայացրել անգամ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Այսպիսով կարող ենք փաստել, որ Հայաստանում խոսքի ազատությունը տեռորի է ենթարկվում»: Նրա խոսքով՝ իրենց նմանատիպ քայլերը չեն վախեցնում, բայց կլինեն մարդիկ, ովքեր կվախենան քննադատել իշխանությանը, քանի որ իրենց գուցե դրա համար դատի տան ու շատ մեծ գումար պահանջեն:

Մենուա Հարությունյանն էլ պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող իր ընդդիմախոսներին վախեցնել՝ դատի տալով. «Նիկոլը կարող է բոլորիս դատի տալ, կալանավորել, քանի որ, եթե անգամ մենք նստենք, մեկ է՝ ժողովուրդը լավ չի ապրելու»:

դիտվել է 5005 անգամ
Լրահոս
Հայաստանը չունի որևէ նախապայման. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Սքայ Նյուզ Արաբիային» «Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times Այս պատերազմի հասցեատերերից մեկն էլ Իրանն է. Արայիկ Հարությունյան Ադրբեջանը պետք է ինչ-որ բան կորցնի, որ հասկանա, որ եթե նորից հարձակվի, ավելին կկորցնի․ Վ․ Եվսեև Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու. միասին մենք հզոր ենք. Արթուր Աբրահամ (տեսանյութ) Ադրբեջանի ԶՈւ կողմից սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է փաստահավաք առաքելության առաջին փուլի արդյունքները Իսկ Ալիեւը թող հա հերքի Մակրոնն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Արցախն իր պատմության մեջ երբևէ չի գրավվել ու չի գրավվելու․ Արայիկ Հարությունյան 320-ն են, մեծ մասն ունի թուրքմենական ծագում, մեկնել են «ազգային գործի պաշտպանության» պատրվակով. SOHR-ը մանրամասներ է հայտնում Ադրբեջանական համազգեստով սիրիացի վարձկանները՝ Ադրբեջանի ռազմաբազայում Վրիժառու, թե՞... ԱԹՍ-ների պատճառով ՄԻՊ-ը դադարեցրել է փաստահավաք աշխատանքները Ռուսաստանն անուղղակիորեն ընդունում է, որ Թուրքիան ոչ միայն ուղղակիորեն մասնակից է ծավալված պատերազմին, այլև դրա շարունակական սրման ամենաշահագրգիռ կողմն է 8 000 ախալքալակցիներ եկել են Արցախում կամավոր կռվելու համար Արցախի պաշտպանության բանակը միայնակ իրականացնում է ողջ Կովկասի պաշտպանությունը թուրքական իշխանության ռազմական ոտնձգություններից Հակառակորդը հակերային հարձակման է ենթարկել ՀՀԿ պաշտոնական կայքը Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, իսկ հետևանքները շատ ծանր են լինելու. Արայիկ Հարությունյան Ադրբեջանցի զինվորների գրեթե բոլոր դիակների գրպանում եղել են ներարկիչներ Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. Փաշինյան Ինչո՞ւ չի գործել ՀՕՊ միասնական համակարգը Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան ՌԴ-ն պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ. Հարությունյան Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվում է. РИА Новости-ի անդրադարձը. video Թուրքիայի նպատակը մեկն է՝ վերջնականապես ավարտել հայերի ցեղասպանությունն Անդրկովկասում. Լ. Ալավերդյան. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: Թեմա՝ Արցախադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 27-ից սկսված բախումները, Թուրքիայի ներգրավվածությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարուևթյունը՝ ՀԱՊԿ-ին չդիմելու, ռուսական զորքեր չներգրավելու վերաբերյալ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա վրացագետներ Ջոնի Մելիքյանի և Ալիկ Էրոյանցի ասուլիսը: Թեմա- Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, Վրաստանը և տեղի հայ համայնքը: Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ ռազմական իրավիճակում տեղեկատվական անվտանգության ռիսկերն ու հետևանքները. կեղծ և չճշտված ինֆորմացիայի տարածում: Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ . ինչ պետք է անի միջազգային հանրությունը, հայ-ռուսական հարաբերություններ Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը և նախկին պատգամավոր /ՀՀԿ/ Մարգարիտ Եսայանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով, ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ . ինչ պետք է անի միջազգային հանրությունը Սեպտեմբերի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների և տարածաշրջանային գործընթացների շուրջ: Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ սահմանում տիրող ռազմական գործողությունները. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. իրադարձությունների հնարավոր զարգացումները: Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: ԹԵՄԱ՝ պատերազմ. Արցախի անվտանգությունը. զորահավաք. ներքին և արտաքին սպառնալիքները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub