2020-ին գազի 92,7 տոկոսը Ադրբեջանից և 6,6 տոկոսը՝ Ռուսաստանից
«Գրուզիա Online»-ի փոխանցմամբ ՝ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիա Տուռնավան հաստատել է 2020 թվականի գազի հաշվեկշիռը: Փաստաթղթի համաձայն, Վրաստան գազի մատակարարումների կանխատեսվող ծավալը կկազմի 2,57 մլրդ խորանարդ մետր.2,39 մլրդ խորանարդ մետրը կամ գազի պահանջվող ծավալի 92,7 տոկոսը Վրաստանը կստանա Ադրբեջանից, այդ թվում՝ 1,51 մլրդ խորանարդ մետրը՝ SOCAR-ից եւ 873,8 մլրդ խորանարդ մետրը՝ Շահ-Դենիզ հանքավայրից:
Կանխատեսումների համաձայն, Ռուսաստանից մատակարարումները կկազմեն 169,9 մլն խորանարդ մետր գազ (6,6 տոկոս) այն դեպքում, երբ տեղական արդյունահանման կանխատեսվող ծավալը կկազմի 17,9 մլն խորանարդ մետր (0,7 տոկոս):
Ընթացիկ 2019 թվականի գազի հաշվեկշռի համեմատությամբ Վրաստանում 2020 թվականին կանխատեսվում է գազի մատակարարումների եւ սպառման կրճատում: