Այդպես չի լինում,ո՞վ է տեսել՝ ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն մտնեն Սահմանադրական դատարան.Արամ Վարդևանյան (video)
Լսե՞լ եք, որ անձեռնմխելիության հետ կապված քննարկում լինի։ Արդյոք նկատե՞լ եք, որ պահպանվի այն զսպվածությունը, առավել զգոնությունը ՍԴ դատավորի նկատմամբ՝ քննչական գործողություն կատարելու դեպքում. դա օրենքի պահանջն է։ Օրենքն է ասում, որ պետք է լինի այնքան զուսպ ու զգոն, որ որեւէ կերպ հանկարծ չդիպչի դատարանի կամ դատավորի հեղինակությանը։ Երբ ՍԴ-ի մասին, ըստ էության հակասահմանադրական օրենքի ստորագրումից անմիջապես հետո, մամուլում հրապարակումներ են լինում, որ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն ՍԴ-ում են։ Եվրոպական երկրների քանի՞ դեպք գիտեք, երբ ՍԴ մուտք են գործում ՀՔԾ-ի եւ ԱԱԾ-ի ներկայացուցիչներ։ ՍԴ-ն վերիշխանական մարմին է, այն բարձր է նույնիսկ ցանկացած պետական իշխանության ճյուղից։ Երբ ՀՔԾ-ն կարող է այսպես դյուրին ներս մտնել ՍԴ,-լրագրողների հետ զրույցում ասել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը: