Թուրքական զորքերի նոր շարժ. Մոսկվան չի դիմադրում

Թուրքիան պատրաստվում է զորք մտցնել Լիբիա: Առաջիկայում Ռեջեփ Էրդողանը կդիմի խորհրդարանին՝ նման մանդատ ստանալու նպատակով: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Թունիսում՝ այդ երկրի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան չի կարող ձեռքերը ծալած նստել և հետևել Լիբիայում շարունակվող բռնություններին։ Նրա փոխանցմամբ՝ պատրաստ են սատարել ապստամբ գեներալ Խալիֆ Հաֆթարի դեմ պայքարող Տրիպոլիի օրինական կառավարությանը։

«Եվրոպական և արաբական որոշ երկրներ սատարում են Հաֆթարին, սակայն մենք Լիբիայի օրինական կառավարությանն ենք օգնում», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
2011-ից ի վեր՝ Լիբիայի երկարամյա առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, այդ երկրում իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում։ Լիբիայում երկիշխանություն է՝ Ֆայիզ Սարաջի ղեկավարած ազգային միասնության կառավարությունը և երկրի արևելյան շրջանում գործող Աբդալահ աթ-Թանիի ժամանակավոր վարչակարգը, որին սատարում է ըմբոստ ֆելդմարշալ Հաֆթարը, ով արդեն 5-րդ տարին է փորձում է վերահսկողություն հաստատել Տրիպոլիի նկատմամբ։

Այդ հարցում լիբիացի գեներալին աջակցում են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ռուսաստանը։ Վերջինը, սակայն, կտրականապես հերքում է իր ռազմական ներկայությունը այդ երկրում, մինչդեռ արևմտյան երկրները պնդում են, որ ռուսաստանյան զինվորականները, այդ թվում՝ վարձկանները, ապակայունացնում են իրավիճակը Լիբիայում: Անցած ամիս Միացյալ Նահանգների պետքարտուղարի մերձավոր արևելքի հարցերով օգնական Դեյվիդ Շենկերը հայտարարել է, որ Լիբիայում Ռուսաստանը պատկառելի թվով զինվորականներ, այդ թվում՝ վարձկաններ ունի, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում գեներալ Հաֆթարին:

Այսպիսով, ինչպես Սիրիայում՝ Լիբիայում ևս օր-օրի մերձեցող Անկարան ու Մոսկվան կհայտնվեն բարիկադների տարբեր կողմերում: Այս շաբաթ ռուսաստանցի և թուրք պաշտոնյաները Լիբիայի հարցով բանակցություններ են անցկացրել՝ ընդհանուր հայտարարի գալու նպատակով:

Տրիպոլիին աջակցելու Էրդողանի պատրաստակամությունը հաջորդում է Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի որոնողական և հորատման աշխատանքների շուրջ համաձայնությանը: Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում, որտեղ սահման ունի նաև Լիբիան, Անկարան Կիպրոսին պատկանող տնտեսական գոտում հորատման աշխատանքներ է իրականացնում ավելի քան 140 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարները արդյունահանելու նպատակով։

Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը պաշտոնապես դիմել է Թուրքիային ռազմական աջակցություն ստանալու համար, ինչպես հաղորդել է Reuters –ը հղում տալով Լիբիայի ներկայացուցչի տեղեկություններին՝ Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը Անկարայից «օդային, ցամաքային և ծովային» օգնություն է հայցել:

Այսպես, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, այդ թվում՝ այնտեղ ուղարկել իր զինվորականներին, միևնույն ժամանակ Անկարան չի ընդունում լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին որպես օրինական ղեկավար:

Օրեր առաջ լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի համար «վճռական մարտի» մասին: Հաֆթարի հայտարարությունից հետո բանակը սկսել էր ակտիվորեն հարձակումներ գործել Ֆաիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ կազմավորումների վրա, հետ էր մղել հակառակորդի դիրքերը երկրի գլխավոր քաղաքի ծայրամասերում և մտել էր Տրիպոլի:

Մինչդեռ Մոսկվան դեմ է երրորդ երկրների միջամտությանը Լիբիայում ստեղծված իրավիճակին: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է երրորդ երկրների միջամտությանը Լիբիայում ստեղծված իրավիճակին՝ միաժամանակ նշելով, որ հարկավոր է օգնություն ցուցաբերել, որպեսզի այնտեղ առաջացած ճգնաժամը լուծվի: «Ինչ վերաբերում է Լիբիայում իրավիճակին, այն, անխոս, համընդհանուր անհանգստություն է առաջացնում, այդ թվում նաև մեր անհանգստությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ընդգծելով Մոսկվայի շահագրգռվածությունը Լիբիայում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գործում:
Նրա խոսքով՝ երրորդ երկրների միջամտությունը դժվար թե նպաստի Լիբիայում իրավիճակի կայունացմանը: «Սակայն երրորդ երկրների ցանկացած փորձ՝ անուղղակիորեն նպաստելու Լիբիայում ստեղծված խնդիրների լուծմանը և օգնություն ցուցաբերելու կողմերին՝ հասնելու ընդհանուր լուծման, միայն ողջունվում են Ռուսաստանի Դաշնության կողմից»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լիբիա զինվորականներ ուղարկելու Թուրքիայի մտադրությունը:

Պեսկովը նշել է նաև, որ Լիբիան դարձել է հսկայական թվով երկրներից վարձկանների ապաստարան: Նրա խոսքով՝ դա շատ հայտնի երկրների գործողությունների արդյունքն է, որոնք ուղղված են լիբիական պետականությունը կործանելուն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1744 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am