Թուրքական զորքերի նոր շարժ. Մոսկվան չի դիմադրում

Թուրքիան պատրաստվում է զորք մտցնել Լիբիա: Առաջիկայում Ռեջեփ Էրդողանը կդիմի խորհրդարանին՝ նման մանդատ ստանալու նպատակով: Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Թունիսում՝ այդ երկրի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան չի կարող ձեռքերը ծալած նստել և հետևել Լիբիայում շարունակվող բռնություններին։ Նրա փոխանցմամբ՝ պատրաստ են սատարել ապստամբ գեներալ Խալիֆ Հաֆթարի դեմ պայքարող Տրիպոլիի օրինական կառավարությանը։

«Եվրոպական և արաբական որոշ երկրներ սատարում են Հաֆթարին, սակայն մենք Լիբիայի օրինական կառավարությանն ենք օգնում», - ասել է Թուրքիայի ղեկավարը:
2011-ից ի վեր՝ Լիբիայի երկարամյա առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, այդ երկրում իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում։ Լիբիայում երկիշխանություն է՝ Ֆայիզ Սարաջի ղեկավարած ազգային միասնության կառավարությունը և երկրի արևելյան շրջանում գործող Աբդալահ աթ-Թանիի ժամանակավոր վարչակարգը, որին սատարում է ըմբոստ ֆելդմարշալ Հաֆթարը, ով արդեն 5-րդ տարին է փորձում է վերահսկողություն հաստատել Տրիպոլիի նկատմամբ։

Այդ հարցում լիբիացի գեներալին աջակցում են Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ռուսաստանը։ Վերջինը, սակայն, կտրականապես հերքում է իր ռազմական ներկայությունը այդ երկրում, մինչդեռ արևմտյան երկրները պնդում են, որ ռուսաստանյան զինվորականները, այդ թվում՝ վարձկանները, ապակայունացնում են իրավիճակը Լիբիայում: Անցած ամիս Միացյալ Նահանգների պետքարտուղարի մերձավոր արևելքի հարցերով օգնական Դեյվիդ Շենկերը հայտարարել է, որ Լիբիայում Ռուսաստանը պատկառելի թվով զինվորականներ, այդ թվում՝ վարձկաններ ունի, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում գեներալ Հաֆթարին:

Այսպիսով, ինչպես Սիրիայում՝ Լիբիայում ևս օր-օրի մերձեցող Անկարան ու Մոսկվան կհայտնվեն բարիկադների տարբեր կողմերում: Այս շաբաթ ռուսաստանցի և թուրք պաշտոնյաները Լիբիայի հարցով բանակցություններ են անցկացրել՝ ընդհանուր հայտարարի գալու նպատակով:

Տրիպոլիին աջակցելու Էրդողանի պատրաստակամությունը հաջորդում է Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովի տարածքում գազի որոնողական և հորատման աշխատանքների շուրջ համաձայնությանը: Միջերկրական ծովի ափամերձ շրջաններում, որտեղ սահման ունի նաև Լիբիան, Անկարան Կիպրոսին պատկանող տնտեսական գոտում հորատման աշխատանքներ է իրականացնում ավելի քան 140 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարները արդյունահանելու նպատակով։

Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը պաշտոնապես դիմել է Թուրքիային ռազմական աջակցություն ստանալու համար, ինչպես հաղորդել է Reuters –ը հղում տալով Լիբիայի ներկայացուցչի տեղեկություններին՝ Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը Անկարայից «օդային, ցամաքային և ծովային» օգնություն է հայցել:

Այսպես, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, այդ թվում՝ այնտեղ ուղարկել իր զինվորականներին, միևնույն ժամանակ Անկարան չի ընդունում լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին որպես օրինական ղեկավար:

Օրեր առաջ լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի համար «վճռական մարտի» մասին: Հաֆթարի հայտարարությունից հետո բանակը սկսել էր ակտիվորեն հարձակումներ գործել Ֆաիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ կազմավորումների վրա, հետ էր մղել հակառակորդի դիրքերը երկրի գլխավոր քաղաքի ծայրամասերում և մտել էր Տրիպոլի:

Մինչդեռ Մոսկվան դեմ է երրորդ երկրների միջամտությանը Լիբիայում ստեղծված իրավիճակին: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է երրորդ երկրների միջամտությանը Լիբիայում ստեղծված իրավիճակին՝ միաժամանակ նշելով, որ հարկավոր է օգնություն ցուցաբերել, որպեսզի այնտեղ առաջացած ճգնաժամը լուծվի: «Ինչ վերաբերում է Լիբիայում իրավիճակին, այն, անխոս, համընդհանուր անհանգստություն է առաջացնում, այդ թվում նաև մեր անհանգստությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ընդգծելով Մոսկվայի շահագրգռվածությունը Լիբիայում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գործում:
Նրա խոսքով՝ երրորդ երկրների միջամտությունը դժվար թե նպաստի Լիբիայում իրավիճակի կայունացմանը: «Սակայն երրորդ երկրների ցանկացած փորձ՝ անուղղակիորեն նպաստելու Լիբիայում ստեղծված խնդիրների լուծմանը և օգնություն ցուցաբերելու կողմերին՝ հասնելու ընդհանուր լուծման, միայն ողջունվում են Ռուսաստանի Դաշնության կողմից»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լիբիա զինվորականներ ուղարկելու Թուրքիայի մտադրությունը:

Պեսկովը նշել է նաև, որ Լիբիան դարձել է հսկայական թվով երկրներից վարձկանների ապաստարան: Նրա խոսքով՝ դա շատ հայտնի երկրների գործողությունների արդյունքն է, որոնք ուղղված են լիբիական պետականությունը կործանելուն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1744 անգամ
Լրահոս
Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am