2020-ը կարող է Արցախում պատերազմի բռնկման տարի դառնալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ամփոփելով տարին, հայտարարել է՝ 2019 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում լուրջ առաջընթաց չի արձանագրվել։

«Կարծում եմ, դա պայմանավորված է մի քանի պատճառներով` Հայաստանի իշխանությունների ոչ կառուցողական դիրքորոշումը, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վրա բավարար ճնշման բացակայությունը», - լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել է Ադրբեջանի ղեկավարը:

Նա նաև հավելել է, թե Հայաստանի ղեկավարության «հակասական և անպատեհ» հայտարարությունները ևս բացասաբար են անդրադարձել բանակցային գործընթացի վրա: «Հայաստանի իշխանությունները հայտարարում են այն մասին, որ Ադրբեջանը պետք է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարի: Անհեթեթություն է: Այսօր Լեռնային Ղարաբաղում զինծառայողների 90 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են, այդ իսկ պատճառով բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև», - ասել է Իլհամ Ալիևը՝ եզրափակելով. - «2019 թվականին բանակցությունների ձևաչափը

մնացել է անփոփոխ՝ չնայած Հայաստանի կողմի այն փոխելու բոլոր փորձերին: Կարծում եմ, որ դա մեր դիվանագիտական հաջողությունն է»։

Այսպես, Ալիևը Հայաստանի ղեկավարությանը մեղադրում է հակասական և իրար բացառող հայտարարություններ անելու մեջ, և ներկայացնում, որ հիասթափված է Փաշինյանի իշխանությունից: Ալիևը նշել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը սկզբում պահանջում էր, որ Ադրբեջանը բանակցություններ վարի ոչ թե Երևանի, այլ ԼՂ հայերի հետ, ինչը կտրականապես մերժվել է: Նրա խոսքով՝ դրան աջակցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, և բանակցությունները, նախկինի պես, ընթացել են Երևանի և Բաքվի միջև:

Դրանից հետո, Ալիևի խոսքով, Հայաստանն առաջ է քաշել նոր թեզ՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ինչը նույնպես մերժել են և՛ միջազգային միջնորդները, և՛ Ադրբեջանը: «Մեր սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է. հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, ինչը ընդունվում և աջակցություն է ստանում միջազգային հանրության կողմից»,- ասել է Ալիևը:
2020 թվական, փաստորեն, Հայաստանն ու Ադրբեջանը մտնում են ղարաբաղյան կարգավորման գործընթացում խորը հակասություններով: Ալիևը փորձում է հայկական կողմի վրա բարդել բանակցությունները վիժեցնելու մեղքը:

Մյուս կողմից նա ներկայացնում է Բաքվի դիրքորոշումը՝ ցույց տալով, որ համաձայն չէ, որպեսզի Արցախը վերադառնա բանակցությունների սեղանին, և բացի այդ, հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Ալիևի դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների համար շահեկան է, քանի որ այն ի ցույց է դնում Ալիևի՝ ոչինչ չզիջելու քաղաքականությանը: Հենց այս պատճառով ՀՀ իշխանությունը պետք է ոչ մի րոպե չթուլացնի Արցախի ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի կազմում Արցախի անհնարինության դիրքորոշման ներկայացումը ողջ միջազգային հանրությանը:

Դա ապացուցելու բազմաթիվ փաստեր կան, պարզապես պետք է կարողանալ դրանք օգտագործել ի շահ հայկական կողմի դիրքորոշման:
Այս մթնոլորտում չի կարելի բացառել, որ 2020-ը կարող է Արցախում պատերազմի բռնկման տարի դառնալ՝ հաշվի առնելով կողմերի մոտ հակադիր տրամադրությունները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2838 անգամ
Լրահոս
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am