Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքին մասնակցած մշակութային գործիչներն իրենց վիրավորողների մազերի չափ վաստակ ունեն.Նունե Եսայան (տեսանյութ)

Միանալով «Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի» ստորագրահավաքն իրականացնողներին՝ ես ստորագրել եմ մի գաղափարի տակ, որպեսզի փոխվի մեր ազգային հերոս, Արցախն ազատագրող նախագահի խափանման միջոցը: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը։

Նրա խոսքով՝ եթե կլինի դատ, որի արդյունքում կապացուցվի Ռոբերտ Քոչարյանի մեղքը, ապա թող նա կրի իր պատիժը, բայց քանի դեռ վճիռ չկա, իր համար անհասկանալի է Քոչարյանին կալանքի տակ պահելը։

Ըստ նրա՝ այն մարդկանց, ովքեր միացել են ստորագրահավաքին, այսօր այնպիսի մարդիկ են վիրավորում, որոնց մազերի չափ մշակույթի այդ գործիչները վաստակ ունեն։

Նա կոչով դիմեց այն արտիստներին, ովքեր մտահոգվել ու վախեցել են և չեն միացել ստորագրահավաքին «Մենք միասին ենք, իրար կողքի։ Որևէ հայտարարությունից կամ էլ զգուշացումից պետք չէ վախենալ։ Ումի՞ց պետք է վախենալ, չի կարելի ենթարկվել պրովոկացիային։ Այն մարդիկ, ովքեր մեզ սիրում ու հարգում են, շարունակելու են մեզ սիրել»։

Դիտարկմանը՝ չե՞ք զղջում, որ միացել եք նախաձեռնությանը, Նունե Եսայանը պատասխանել է, որ դա իր իրավունքն է՝ ում կողքին լինել «Էս ի՞նչ եք անում, էս ի՞նչ բաժանումներ եք անում։ Ժամանակին թուրքը մորթեց հային, դրան հերոսացրին, էսօր Դուք Ձեր հերոսներին թուրք ե՞ք անվանում, էլ չեմ խոսում՝ իմ ու իմ կոլեգաների հասցեին ինչեր են ասում»։

Հարցին՝ ինչու՞ հեղափոխության օրերին ժողովրդին չմիացաք, Նունե Եսայանն ասել է, որ քաղաքական հարցերի երբևէ չի խառնվել ու չի խառնվում. «Ժողովրդի հետ լինելն ինձ համար ուրիշ հասկացություն է. երբ ես բարեգործական համերգներ եմ իրականացնում, դա է ինձ համար նշանակում լինել ժողովրդի հետ»։

Խոսելով 2018 թվականի ապրիլյան դեպքերի մասին՝ Նունե Եսայանը նշեց, որ բոլորը շատ լավ գիտեն՝ ինքն առաջին հերթին հարգում է Սերժ Սարգսյան մարդուն. «Եթե ինձ տեսնեիք հեղափոխության օրերին դրսում, չէի՞ք ասի՝ էս ի՞նչ ես անում։ Սերժ Սարգսյանն ինձ համար եղել է տղամարդու կերպար, որի հետ շփումն անգամ մեծագույն հաճույք է»։

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am