The Guardian պարբերականը տեղեկացնում է, որ Սաուդյան Արաբիայում 5 մարդ մահապատժի է դատապարտվել, ևս երեքը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ անցյալ տարի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանն ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության գործում մեղավոր ճանաչվելուց հետո:
Մեղադրյալները կարող են բողոքարկել դատավճիռները,- նշել է դատախազի տեղակալը:
Բոլոր 11 մեղադրյալները մեղավոր են ճանաչվել սպանության համար, որը հանգեցրել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ի վեր թագավորության համար ամենամեծ դիվանագիտական ճգնաժամին:
Սաուդյան Արաբիայի պետական հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ թագաժառանգ արքայազն Մոհամեդ Բին Սալմանի նախկին խորհրդական Սաուդ-ալ-Քահթանին հետաքննությունից հետո ազատ է արձակվել և նրա նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:
Ալ-Քահթանիի նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել ԱՄՆ-ի կողմից՝ սպանության մեջ նրա ներգրավվածության համար:
Դատարանը որոշել է նաև, որ սպանության ժամանակ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոս Մոհամեդ ալ-Օթաիբին մեղավոր չէ: Դատարանի որոշումից հետո նրան ազատել են:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը