Գուցե սպանությունը կանխվեր, եթե չլիներ Անդրանիկ Քոչարյանն ու նրա մտերմիկ հարաբերությունները. Newsbook.am

Newsbook.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեկտեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։

Այս սպանությանը նախորդել են դեպքեր, որոնք որոշ փակագծեր են բացում կատարվածի մասին: Ստորև ներկայացնենք նախապատմությունը:

2018 թ.դեկտեմբերի 4-ին էրեբունի վարչական շրջանի Աճեմյան փողոցի 209 հասցեում գտնվող բաղնիքի տարածքում կրակոցներ հնչեցին։ Հետագայում պարզվեց, որ հիվանդանոց էին տեղափոխվել երեք անձ, որոնցից երկուսը ոտքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով, իսկ մեկը սուր կտրող ծակող գործիքի բազմաթիվ վնասվածքներով։ Այս իրադարձությանը հետևեցին բազմաթիվ նոր հանցագործություններ, ինչն էլ առիթ տվեց մեզ սկսելու մեր սեփական՝ այսպես կոչված հետաքննությունը։ Արդյունքում բավականին հետաքրքրական փաստերի հանդիպեցինք։

Իրավապահ համակարգում մեր աղբյուրից տեղեկացանք, որ այս դեպքից օրեր առաջ վեճի առիթ էր հանդիսացել այն, որ մի կին Արման Ապիյանին՝ Արեշի «Բաղնիքի Արմանին», պատմել էր, թե վերջինիս հասցեին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Գևորգ Հարությունյանը։ «Բաղնիքի Արմանն» էլ որոշել էր պատժել Գևորգին. այդ նպատակով վերջինս Գևորգին և նրա երկու եղբայրներին հրավիրել էր բաղնիքի տարածքում գտնվող իր աշխատասենյակ:

Նշենք, որ մինչ այդ այս անձնավորությունը տարածքում հավաքել էր բազմաթիվ անձանց՝ այդ թվում հրավիրելով սեփական որդուն։ Արդեն աշխատասենյակում Արմանը հրահանգել էր փակել դուռը և սպանել եղբայրներին։ Ներկաներից երկուսը բռնել էին Գևորգ Հարությունյանին, իսկ Սարգիս Աբգարյանը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել վերջինիս։ Արման Ապիյանն իր հերթին հարվածներ էր հասցրել Պոտյո մականունով Պետրոս Հարությունին, ապա փորձել էր ինքնաձիգով սպանել վերջիններիս։ Պետրոս Հարությունյանը հասցրել էր կրակել Արման Ապիյանի ոտքերին, և եղբայրները դիմել էին փախուստի։ Բայց արի ու տես, որ տարօրինակ հանգամանքների բերումով, դեպքից հետո կալանավորվեց միայն Պետրոս Հարությունյանը, որն ամիսներ շարունակ մնաց կալանքի տակ։ Միայն այն բանից հետո, երբ նրա եղբայրը՝ Հակոբ Հարությունյանը ցուցմունք տվեց՝ մանրամասն նկարագրելով եղելությունը, Պետրոս Հարությունյանը գրավի դիմաց ազատ արձակվեց: Սրան հաջորդեց Սարգիս Աբգարյանի կալանավորումը, որն էլ կարճ ժամանակ անց ևս ազատ արձակվեց:

Հենց այստեղ է. որ մի շարք իրողություններ են առաջ գալիս։ Պարզվում է՝ մինչ վերոնշյալ անձի ցուցմունք տալը, տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է ցուցմունք տալ, այրում են նրան պատկանող ավտոբուսը: Դրանից մի քանի օր անց «Բաղնիքի Արմանի» որդու գլխավորությամբ հարձակվում են Հակոբ Հարությունյանի վրա, նրան ծեծի ենթարկում, կոտրում ձեռքը և թալանում։ Արդեն աշնանը, օրը ցերեկով, Արման Ապիյանի մտերիմներից «Սիցիլ» մականունով Արմեն Սարգսյանը կրակոցներ է արձակում Պետրոս Հարությունյանին պատկանող այդ պահին բազմամարդ օբյեկտներից մեկի վրա։ Դրանից էլ մի քանի օր անց ինքնաձիգով նույն անձը քսանից ավելի կրակոց է արձակում բնակելի շենքի նկուղային հարկում գտնվող, կրկին Պետրոս Հարությունյանին պատկանող տարածքի վրա։ Անպատիժ մնալով և համոզվելով, որ Հակոբ Հարությունյանը չի հրաժարվում իր ցուցմունքներից «Բաղնիքի Արմանի» մյուս մտերիմները Տիգրան Մեծ պողոտայի վրա փորձում են սպանել Պետրոս Հարությունյանին, ինքնաձիգի մի ամբողջ մագազին արձակելով վերջինիս ավտոմեքենայի և համապատասխան տարածքի ուղղությամբ։

Թե ինչո՞ւ այս ամենին չեն արձագանքել իրավապահները և ինչո՞ւ են չարագործներն անպատիժ մնացել՝ ունեն իրենց պատճառները։ Մեր տեղեկություններով՝ «Բաղնիքի Արմանի» կինը մտերիմ հարաբերությունների ունի ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ, որն էլ, ըստ սույն տիկնոջ իր շրջապատում ներկայացրած հայտարարությունների, հովանավորում է իրենց այս բոլոր գործերում։

Այստեղ կանգ առնենք, ու վերադառնանք մեր հրապարակման սկզբնամասին: Վերեւում նկարագրվածն երեկ արդեն հանգեցրեց մարդկային կորստի: ժամը 22.00-ի սահմաններում «Բաղնիքի Արմանը», նրա մտերիմ «Սիցիլ» մականվամբ Արմեն Սարգսյանն ու մի քանի այլ անձինք ծեծի են ենթարկել Արեգ Սիմոնյանին, որից հետո Արմեն Սարգսյանը հրազենով սպանել է վերջինիս: Հնարավոր է ՝ դեպքերը բոլորովին այլ ընթացք ունենային, եւ այսօր մեկ երիտասարդի կյանք խլված չլիներ, եթե իրավական պետության մասին արվող հայտարարություններնաղերս ունենային իրականության հետ: Հնարավոր է ՝ Արեգն այսօր սպանված չլիներ, եթե, օրինակ անդրանիկ քոչարյանների համար մտերմիկ հարաբերություններն ավելի չկարևորվեին, քան հեղափոխական արժեքները:

Զարգացումները՝ հաջորդիվ:

 

դիտվել է 2159 անգամ
Լրահոս
Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am