Հայազգի լրագրող Էթյեն Մահչուփյանը Դավութօղլուի կուսակցության գործադիր խորհրդի անդամ է ընտրվել
Երեկ տեղի է ունեցել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հիմնած «Gelecek» («Ապագա») կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը, որն ընտրել է կուսակցության գործադիր խորհրդի, էթիկայի և կարգապահական հանձնաժողովների անդամներին:
60 հոգանոց գործադիր խորհրդի անդամ է ընտրվել նաև կուսակցության համահիմնադիրներից հայազգի լրագրող Էթյեն Մահչուփյանը: