Մահապատժի է ենթարկվել երկու կանանց սպանած տղամարդը
Բելառուսում մահապատժի է ենթարկվել Ալեքսանդր Օսիպովիչը` երկու կանանց սպանելու համար: Այս մասին հայտնում է Koresspondent-ը:
Օսպիպովիչը հանցագործությունները կատարել էր 2018 թվականին. նա կանանից մեկին սպանել էր մուրճով, մյուսին դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել:
Դատավճռի հրապարակումից հետո տղամարդը բողոքարկել էր դատարանի որոշումը և պատիժը մեղմելու խնդրանքով դիմել էր երկրի նախագահին, սակայն նա մերժում էր ստացել: