Քաղաքացին դանակով սպառնում է ինքասպան լինել՝ պահանջելով Փաշինյանի հետ հանդիպում (video)
Դեկտեմբերի 19-ին, ժամը 10:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության շենքի մոտ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Քաղաքացու խոսքով՝ իր եղբայրներն ապօրինի կերպով գտնվում են կալանքի տակ և նա պահանջում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: