Պուտինի և Էրդողանի՝ առաջիկայում նախատեսված հանդիպումների մասին
РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնում է , որ Սիրիայի հարցով ռուս-թուրքական գագաթնաժողովը փետրվարին անցկացելու հստակ ծրագրեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկում դեռևս չկան:
Պեսկովը հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայիփ Էրդողանի հետ հանդիպում է նախատեսվում հունվարին: Նրա խոսքով՝ այլ այցեր ներկա պահին նախատեսված չեն, սակայն դրանք կարող են ի հայտ գալ բավականին արագ:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ավելի վաղ Կատարի մայրաքաղաք Դոհայի համաժողովի շրջանակներում հայտնել էր, որ Թուրքիան նախատեսում է առանձին գագաթնաժողով անկացնել Ռուսաստանի հետ՝ Սիրիայի հարցով գագաթնաժողովի հետ մեկտեղ, որը կանցկացվի փետրվարին Ստամբուլում: