Տեսանյութում ակնհայտ երևում է՝ «մարդ են ուտում».հասկանու՞մ եք՝ «սուրբ Հայաստանում» մարդ են ուտում.տուժողի ներկայացուցիչ (video)
«Տեսանյութում ակնհայտ երևում է, որ «մարդ են ուտում»: Հասկանու՞մ եք՝ «սուրբ Հայաստանում» մարդ են ուտում: Երեք օր այդպես ծեծել են, բայց դատախազը չի մեղադրվել, դատավորը չի մեղադրվել, ոստիկանները չեն մեղադրվել. նրանք ազատ պտտվում են մեր մեջ: Կներեք, բայց ես տարբերություն չեմ տեսնում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և թավշյա Հայաստանի միջև»: Այս մասին այսօր՝ «Հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութ. ո՞ր փուլում է քրգործը» թեմայով քննարկման ընթացքում նշեց տուժողի ներկայացուցիչ Մերի Գրիգորյանը: