ԱՄՆ-ը ցանկանում է Թուրքիայի հետ քննարկել Ինջիռլիքի ռազմակայանի փակման պլանները
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ Թուրքիայում Ինջիռլիքի ամերիկյան ռազմակայանի փակման հնարավորության մասին իմացել է թերթերից եւ ցանկանում է թուրք պաշտոնակցի հետ քննարկել, թե Անկարան որքան լուրջ է իր մտադրություններում։
«Այդ հարցն ավելի վաղ չի դրվել իմ առջեւ: Առաջին անգամ ես այդ մասին իմացա թերթերից… այնպես որ ես պետք է խոսեմ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից իմ պաշտոնակցի հետ՝ հասկանալու համար, թե նրանք իրապես ինչ նկատի ունեին եւ թե որքան լրջորեն են նրանք տրամադրված»,- մեջբերում է Reuters գործակալությունն Էսփերի հայտարարությունը լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին