Հանդիպել են Վլադիմիր Զելենսկին եւ Իլհամ Ալիեւը
Բաքվում տեղի է ունեցել Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։
Հիշեցնենք, որ Զելենսկին երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։ Այս մասին korrespondent.net-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ավարտից հետո կանցկացվեն նախագահների ղեկավարությամբ պատվիրակությունների բանակցությունները: Կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր: