Թուրքական նոր սպառնալիք՝ հայկական խաղաքարտով

Թուրք-ամերիկյան հարաբերությունների սրումը հասավ գագաթնակետին...

Թուրքիան սպառնում է փակել Ինջիրլիքում և Քյուրեջիքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները՝ ի պատասխան Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների և ամերիկյան Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին թուրքական ATV և A-Haber հեռուստաալիքների համատեղ ուղիղ եթերում:

«Եթե հարկ լինի, Ինջիրլիքն էլ կփակենք, Քյուրեջիքն էլ, ամեն ինչ կախված է փոխադարձ վերաբերմունքից: Եթե մեզ պատժամիջոցներով են սպառնում, ապա մենք էլ պատասխան քայլեր կձեռնարկենք: Երկուստեք կարևոր է, որպեսզի Միացյալ Նահանգներն այնպիսի քայլեր չանի, որոնք անդառնալի հետևանքներ կթողնեն երկկողմ հարաբերությունների վրա», - ասել է Էրդողանը:

Նա պնդել է, թե ամերիկյան կողմի գործողությունները չեն համապատասխանում իրենց դաշնակցային հարաբերությունների ոգուն, Միացյալ Նահանգների Կոնգրեսին հորդորելով վերջ դնել երկու երկրների փոխհարաբերությունների բնույթի հետ կապ չունեցող հարցերը «ներքաղաքական բանավեճերի առարկա դարձնելուն»: «Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ կանխելու համար այն քայլերը, որոնք կարող են ավելի վնասել երկկողմ հարաբերությունները», - նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը չի մոռացել արխիվների թեման: «Մենք հիմա բացում ենք մեր զինված ուժերի արխիվներում առկա ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ, թող գան պատմաբաններն ու իրավաբանները, դրանք ուսումնասիրեն: Ասում են, թե որոշ քանակությամբ արխիվներ էլ Միացյալ Նահանգներում, մասնավորապես՝ Հարվարդում կան, դրանք էլ թող բացեն: Ֆրանսիայում էլ կան, թող դրանք էլ բացեն: Հայաստանում կա՞, թե՞ ոչ: Թող բոլորն էլ բացեն իրենց արխիվները, և դրանք ուսումնասիրվեն պատմաբանների հանձնաժողովների կողմից: Իրավաբաններն ու հնագետներն էլ թող ուսումնասիրեն: Հետո միայն հարկ եղած դեպքում մենք՝ քաղաքական գործիչներս, կմիջամտենք», - ըստ «Ազատության» ասել է Էրդողանը՝ հավելելով, թե ցեղասպանության հարցի մասին կարելի է խոսել միայն հիմնավորված փաստարկներով:

Թուրքիայի նախագահը շտապել է նաև պատմության դասեր տալ Հայոց ցեղասպանության հարցն իրենց խորհրդարան բերած երկրներին: Նա ԱՄՆ-ին հիշեցրել է հնդկացիների մասին՝ այդ թեման համարելով ամերիկացիների ամոթը, ֆրանսիացիներին էլ մեղադրել է Ռուանդայում և Ալժիրում կոտորածներ իրականացնելու մեջ: «Մենք ի ցույց կդնենք, որ Արևմուտքի անցյալը խտրականության և գաղութատիրության պատմություն է», - սպառնացել է Էրդողանը՝ համոզմունք հայտնելով, թե ցեղասպանություններով ու կոտորածներով լի պատմական անցյալ ունեցողներն իրավունք չունեն արտահայտվելու թուրքական «պանծալի» պատմության մասին:

Ինչպես հայտնում է ռադիոկայանը՝ միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է Թուրքիայի նախագահի հայտարարությանը: Գերմանական Deutsche Welle պարբերականը փաստում է, որ թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառը գլխավորապես ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումն է: «Այն բանից հետո, երբ Թուրքիան գնեց ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն պատժամիջոցների գնաց, թուրքական կողմն էլ պատասխան քայլերի գնաց: Այժմ Թուրքիան բարձրացնում է խաղադրույքը», - գրում է Deutsche Welle-ը՝ ընդգծելով Ինջիրլիքի ռազմավարական կարևորության և Քյուրեջիքում ՆԱՏՕ-ի ռադարային կայանի տեղակայման մասին:

Ադանա քաղաքից 8 կմ հեռավորության վրա գտնվող Ինջիրլիք ավիաբազայի կառուցումը սկսվել է 1951 թվականին, իսկ 1954-ին թուրք-ամերիկյան համատեղ շահագործման հանձնվել: Քյուրեջիքի բազան ՆԱՏՕ-ի կողմից կառուցվել է 2012 թվականին՝ որպես բալիստիկ հրթիռների հարձակման նախազգուշական ռադար: Պաշտոնական Անկարան առաջին անգամը չէ, որ շահարկում է իր տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների փակման հարցը: Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատացման ֆոնին Թուրքիան քանիցս օրակարգ է բերել Ինջիրլիքի փակման հարցը, բայց այդպես էլ գործնական քայլեր չի ձեռնարկել: Սակայն թուրքական մամուլը նկատել է, որ Ինջիրլիքում այսօր լռություն է տիրում: «Դողան» լրատվական գործակալությունը գրում է, թե առավոտից միայն 2 բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարել ավիաբազայում, իսկ ռազմական ինքնաթիռների մասով շարժ չկա:

Ինչևէ, այս ֆոնին, քննարկվում է թեման, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին՝ հնարավոր է համարվում, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ապրիլքսանչորսյան ելույթում արտասանի «Ցեղասպանություն» եզրույթը: Թուրքիան անշուշտ, աշխատանքներ կիրականացնի, որպեսզի դա տեղի չունենա: Թերևս, դրանով է պայմանավորված, որ Թուրքիան արդեն իսկ սպառնում է փակել Ինջիրլիքում և Քյուրեջիքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1954 անգամ
Լրահոս
«Կոռուպցիայի դեմ պայքար»՝ ամերիկյան կուռացիայով Ռուսաստան-Բելառուս միավորման մեծ գործարքը. «Բատկայի» մեկ ամսվա հնազանդությունը «Այդ որոշումը կարող է ուժեղացնել մահմեդական և քրիստոնյա բնակչության պառակտումը»․ ՌԴ-ի արձագանքը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու որոշմանը Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Կրթության նախարարը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին որոշումը Նոր հակառեկորդ ԱՄՆ-ում՝ մեկ օրում 65 հազար վարակակիր, երկրորդ ալիք՝ Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի չկիրառումը հետևանք և ազդեցություն չունի հետագայում բուն գանգատի քննության ընթացքի վրա․ Գոհար Մելոյանը՝ ՍԴ դատավորների հայցադիմումի մասին Բանակցությունները կարող են վերադառնալ 90-ականների հուն, որը նախատեսում էր ոչ միայն տարածքների հանձնում Ադրբեջանին. Հրապարակ Ֆեյք փաստարկներ՝ ատոմակայանի կյանքն անվերջ երկարաձգելու նպատակով Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ Արայիկ Հարությունյանն ընդունել է Սեյրան Օհանյանին Արմեն Մուրադյանի «Արտակարգ» ծնունդը /տեսանյութ/ Փոխանց Ծաղկեպսակի.Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել «Նիկոլի ձագն է, դրա համար էլ պաշտոնի նշանակեցին». ծեծված փոխգնդապետի եղբայրը`Տրդատ Սարգսյանին պաշտոն տալու մասին Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ Երեք ընկերներով ծեծել են խանութի տիրոջը, ապա կրակել հրազենից. Նրանք կոշեցիներ են 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ վիրավոր ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Արտակարգ դեպք Երևանում Աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումները լինելու են կամավոր․ մեզ մոտ բոլորին պատվաստելու մտադրություն ունեն Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Yerkir.am 2 միլիոն դրամից ավելի գործիքների գողություն ավտոտնակից․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) 3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում (տեսանյութ) Լրիվ Հյուսիսային Կորեա վիճակ ա. պարտադրված մասկա, սահմանները՝ փակ, թվանոց գույքահարկեր․ մնում ա մեկ էլ գնդակահարության պատը
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող... Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԻրավունքի սահման՚՚ ՍՊԸ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը, ՙՙԻրավունքի և արժեքների գերակայություն՚՚ հ/կ -ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը և Երևանի այլընտրանքնային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Թեմա՝ դիմակների պարտադիր կրելը, տուգանքների հնարավոր բարձրացումը, ինչու են ոտնահարվում մարդու իրավուքնենրը: Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Արա Վարդանյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Թեմա` ՄԻԵԴ-իպատասխանը ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումին, ԲԴԽ որոշումը Ալեքսանդր Ազարյանի գործով, ներքաղաքական իրավիճակ: ՀՈՒԼԻՍԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանի ասուլիսը: Թեմա- Առցանց խարդախություններ, վերջին շրջանի միտումներ, հնարավոր ռիսկեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ ան... Հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանախոսը կխոսի նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։ Հուլիսի 10-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա թե որքանով այն նոր բեռ կլինի հասարակության համար, ռիսկերին և հնարավոր հետևանքներին։ ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 10:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում եւ չդառնալ ֆիշինգի (phishing) զոհ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝... Հուլիսի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեման՝ «1. Ադրբեջանական ԶՈւ հերթական զորավարժությունը, որի ընթացքում կրկին նոր ստորաբաժանումներ են մոտեցնում սահմանին: 2. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը՝ հայ-ռուսական հարաբերությունների սառեցման ֆոնին. հետևանքները: 3. Այս պահին Թուրքիայի մղած երեք պատերազմները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 15:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ասուլիսը։ Թեմա-Հուլիսի 10-28-ը Երևանում կայանալիք «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնի մանրամասներ։ Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով:... Հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետներ Ա. Հարությունյանը և Ա. Ավագյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, Ինչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան, եվ արդյոք կհեշտացնի՞ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub