Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ. Սամվել Ալեքսանյան

«Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ»։ Սրանք բոլոր իշխանությունների ամենասիրելի ու թերեւս ամենահաջողակ գործարարի՝ Սամվել Ալեքսանյանի խոսքերն են։ Hraparak-ի թղթակիցը գործարարին պատահաբար հանդիպեց իր նորակառույց «Մեգամոլ»-ում։ Նա նեղսրտած է, որ մարդիկ իր ճկունությունը, բոլոր իշխանությունների հետ խելամիտ հարաբերվելու տաղանդը գնահատելու փոխարեն իրեն քննադատում են, թե ինչու է, ասենք, քաղաքապետարանին «ԿամԱԶ» նվիրել։

«Լա՞վ չի, որ նվիրել եմ, քաղաքապետին էդքան քննադատում էիք, որ զիբիլի հարցը չի լուծում, հիմա լավ չի՞, որ օգնում ենք, որ լուծի։ Էնքան գրեցիք, մարդ չի ուզում մի լավ բան անի արդեն, հեսա, որ գործերս մի քիչ լավ լինեն, ավտոբուսներ եմ առնելու, նվիրեմ քաղաքապետարանին», - մեզ հետ զրույցում «ԿամԱԶ»-ների նվիրատվության թեմայով արդարանում էր Ալեքսանյանը։

Ի դեպ, նա չի հերքում քաղաքապետարանին իր նվերները, բայց հանկարծ հիշելով, որ քաղաքապետն ասել է՝ «ԿամԱԶ»-ներ նվիրած «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունն Ալեքսանյանին չի պատկանում, սկսեց ինքն իրեն հերքել, թե այդ ընկերության հետ որեւէ կապ չունի։ Ալեքսանյանին ասացինք, որ գնահատում ենք իր անկեղծությունը, բայց ավելի գնահատելի կլիներ, եթե քաղաքապետի ոճով չհերքեր անհերքելին, այլ ավելի ազնիվ լիներ եւ հայտարարեր այն, ինչ բոլորին է հայտնի։ Ալեքսանյանը նաեւ հիշեցրեց, որ ինքը դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներից է սկսել բիզնեսով զբաղվել, երբ մետրով կտոր էր վաճառում ու բոլոր իշխանությունների հետ էլ լավ է եղել։ Թերեւս այդտեղ է նրա խելքի ու ճկունության գաղտնիքը։ Դրա համար էլ այսօր ոմանք՝ ոչ այնքան ճկունները, բանտում են կամ հետապնդվում են, իսկ ինքը նոր մոլեր ու գործարաններ է բացում, իշխանական հավաքույթներին է մասնակցում, Նիկոլ Փաշինյանն էլ իր ձեռնարկների բացումն է օրհնում եւ հարկային արտոնություններ տալիս։

Զրույցը, ի դեպ, հենց «ԿամԱԶ»-ների թեմայից սկսվեց, որի ընթացքում նա մեզ հիշեցրեց իր մյուս նվիրատվությունների մասին էլ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այլ հիմնադրամների։

Հիշեցրեց, որ նախորդ իշխանությունների օրոք էլ է միշտ նվիրատվություններ արել, ու դարձյալ մի խոստովանություն արեց․ այդ բարեգործությունները, նվերները, որ արել է, արել է ոչ թե կոռուպցիոն նպատակներով, որպեսզի իր բիզնեսներին արտոնություններ տրվեն, այլ ուղղակի «քթածակ ունի», իր գործերը որ լավ են գնում, ինքն էլ փորձում է երկրի, քաղաքի, պետության համար մի լավ բան անել։ Իհարկե, այդ պետությունն ու երկիրը նրա համար նույնանում են օրվա իշխանության ու երկրի ղեկավարի հետ, դրա համար էլ նրան հիշեցրինք՝ մարդկանց մոտ այն տպավորությունն է, թե Սամվել Ալեքսանյանը բոլոր իշխանությունների անձնական «դրամապանակն է»՝ նա էր սնում Սերժ Սարգսյանին ու նրա թիմին, նա է սնում նաեւ այսօրվա վարչապետին ու նրա թիմին։ Ի դեպ, եթե Սերժ Սարգսյանի օրոք Սամվել Ալեքսանյանը «պալիծիկ» էր, «բիզնեսի հետ կապ չուներ», ուստի խնդրում էր իրեն միայն «պալիծիկայից» հարցեր տալ, ապա հիմա կտրուկ իրավիճակ է փոխվել՝ նա քաղաքական հարցերի չի պատասխանում եւ խնդրում է միայն բիզնեսից հարցնել։ Օրինակ՝ խոսում է «Ալեքս տեքստիլ»-ից, թե ինչպես է զարգացնում այսօր տեքստիլ արդյունաբերությունն ու բազմաթիվ աշխատատեղեր բացում, «Մեգամոլ»-ից, որ նման շքեղ ու «ցիվիլ» կառույց է ստեղծել՝ հիշեցնելով, թե ինչ անմխիթար վիճակ էր նախկինում այդ տարածքում, երբ մոլի փոխարեն Մասիվի շուկան էր գործում։ Ի դեպ, նա այնպես ճկուն էր գովազդում իր արտադրանքը, որ մոլում մի քիչ պտտվելուց հետո վերջը տրվեցինք Ալեքսանյանի մարկետինգային հնարքներին ու նրա տեքստիլի խանութից առեւտուր արեցինք։ Թեպետ նույն արժեքով ավելի լավ բան կարելի էր գտնել մյուս խանութներից, բայց Ալեքսանյանն ամեն գնով համոզում էր, որ օգտվենք հայկական արտադրանքից, պրոպագանդենք տեղականը։

«Այ ցավդ տանեմ, հիմա որ վարչապետը եկել ա, սաղ տեղական ա հագնվում, ես տեղական «Alex» եմ հագնվում, ո՞ւր ա քո «Ալեքս»-ի շորերը։ Հայրենասեր ես, խի՞ չես հագնում։ Էս ստվիտրդ «Ալե՞քս» ա՝ չէ... ասում ես՝ Celio ա, ինչի՞ ես Celio հագնում, թուրքերին հարստացնում, արի հիմա գնանք, ես քեզ լիքը հայկական սվիտեր տամ, նասկի տամ, մայկա ա, տռուսիկ ա․․․ հայրենասիրությունը դրանից ա գալիս, դու դա քարոզի, ոչ թե որ Ալեքսանյանը «ԿամԱԶ» տվեց, էս արեց, էն արեց, փոխանակ գրեք, ոգեւորեք, որ վաղը հինգ հատ էլ ես առնեմ տամ․․․»,- ասաց Ալեքսանյանը՝ ցույց տալով իր հագի 400 հազար դրամ արժողությամբ «Alex»-ի բաճկոնը։

 

- Բայց երբ մենք տեսնում ենք, որ այդ նվերների դիմաց հետո շինթույլտվություն են տալիս, ինչ-որ բան եք ստանում, այ, դա արդեն կոռուպցիա է։

- Այ ցավդ տանեմ, ես խոսում եմ իմ մասին՝ էդ ձեւի տարի կա՞, որ ես քաղաքապետարանից երեք-չորս հատ, հինգ հատ թույլատվություն չհանեմ։ Թե՛ տուն սարքեմ, թե՛ ռեստորան սարքեմ, թե՛ սուպերմարկետ սարքեմ, թե՛ զավոդ սարքեմ։

- Ու դրա դիմաց Ձեզնից ոչինչ չե՞ն ուզում։

- Չէ, խի՞ պիտի ուզեն․․․ լսի, ուրեմն էսքան տարի ինձնից ոչ մեկը ոչ մի կոպեկ ո՛չ ուզել են, ո՛չ բան։ Ես քթի ծակ ունեմ, գիտեմ՝ քաղաքապետարանին մի բան պետք ա, ես կառնեմ, նվեր կտամ։ Հնարավոր չի, որ մեզ ասեն՝ էս պեպելնիցան տալիս ենք, էս սալֆետկեն դու պիտի տաս։ Չկա էդձեւ բան, զոռով ի՞նչ եք ուզում։ Հիմա որ դու լինեիր քաղաքապետարանում, վաղը քեզ երկու հատ չէ, հինգ հատ զիբիլի մեքենա տայինք, դու ես քաղաքապետը, քեզ պիտի նստեին քննադատեին, որ դու իմ ձեռից բան ես վերցրել, տեղը թո՞ւղթ ես ստորագրել․․․ Հիմա ամեն ինչ փողի՞ մեջ ա։ Ես քեզ մի բան ասեմ։ Ես տեքստիլի մեջ արտադրություն եմ ստեղծում, գնում տեսնում եմ, որ էդքան մարդ մի գծի վրա աշխատում են, իմ համար միլիարդ արժի։

- Հիմա Դուք ասում եք՝ ոչ մի իշխանություն Ձեզնից բան չի պահանջել, քթածակով ինչ-որ բաներ արել եք։ Այսինքն՝ այս տարիներին կոռուպցիոն որեւէ մեխանիզմ չի՞ եղել, որ Ձեզնից՝ որպես խոշոր գործարարից, որեւէ բան պահանջեն՝ տարածքի, շինարարության, արտոնությունների դիմաց։

- Չէ, չի եղել։

- Այդ դեպքում այդքան նվիրատվություն ինչի՞ համար էիք անում, ասում են՝ Դուք միշտ օրվա իշխանությունների համար դրամապանակի դեր եք տարել։

- Ո՞վ ա ասում, էդ դուք եք ասում, ձեր ընդդիմադիր թերթերն ու սայթերն են ասում։

Մանրամասները՝ Hraparak.am-ում:

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am