Հի­մա ու­նենք մի իշ­խա­նու­թյուն, ո­րը նա­խորդ­նե­րի հե­տագ­ծով է ա­ռաջ ըն­թա­նում

«Ան­ցած շա­բաթ խոր­հր­դա­րա­նը վա­վե­րաց­րեց չորս վար­կա­յին ծրա­գիր, ո­րոնք, ինչ­պես միշտ, ո­չինչ չա­սող ա­նուն­ներ ու­նեն։ Ընդ­հա­նուր առ­մամբ, Հա­յաս­տանն այդ հա­մա­ձայնագ­րե­րով 152 մլն դո­լա­րի վարկ է ստա­նում։ Ար­տա­քին պարտ­քի հեր­թա­կան չա­փա­բաժ­նի ա­վե­լաց­ման միակ հիմ­նա­վո­րու­մը, ըստ իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի, այն է, թե մեզ է­ժան փող են տա­լիս։ Է­ժան, թե թանկ, ի՞նչ կարևոր է, ե­թե պատ­ճա­ռա­բան­ված չէ, թե ին­չի հա­մար են այդ վար­կե­րը։

Քն­նար­կում­նե­րի ողջ ըն­թաց­քում այդ­պես էլ մի հո­դա­բաշխ բա­ցատ­րու­թյուն չտր­վեց, թե է­ժան փո­ղը մեր ին­չի՞ն է պետք, ե­թե այն, միևնույն է, տո­կոս­նե­րով ենք հետ տա­լու։ Ի դեպ, մինչ այս Փա­շի­նյա­նը հպար­տա­նում էր, թե մեր ար­տա­քին պարտ­քը ոչ միայն չի ա­վե­լա­ցել, այլև նվա­զել է։ Դեռ այս տար­վա սեպ­տեմ­բե­րի սկզ­բին նա այս­պի­սի ֆեյս­բու­քյան գրա­ռում էր ա­րել. «Այս տար­վա օ­գոս­տո­սին 2015-ից ի վեր ա­ռա­ջին ան­գամ ար­ձա­նագր­վել է ար­տա­քին պե­տա­կան պարտ­քի նվազ­ման մի­տում: Ի­հար­կե, պե­տա­կան պարտ­քի նվա­զու­մը ինք­նան­պա­տակ չէ, բայց սա ար­դյունք է այն բա­նի, որ հս­տակ խն­դիր ենք դրել պե­տա­կան մի­ջոց­նե­րը ծախ­սել ար­դյու­նա­վետ: Սա, ի­հար­կե, ո­րո­շա­կիո­րեն դան­դա­ղեց­նում է կա­պի­տալ ծախ­սե­րի տեմ­պը, ո­րով­հետև հա­մա­կար­գը սո­վոր է աշ­խա­տել այլ՝ հայտ­նի կա­նոն­նե­րով։ Սա ճիշտ ճա­նա­պարհ է. թույլ չտալ պե­տա­կան մի­ջոց­նե­րը վատ­նել ա­նո­րակ շի­նա­րա­րու­թյուն­նե­րի և ատ­կատ­նե­րի վրա»: Փաս­տո­րեն, հի­մա Փա­շի­նյանն է սկ­սել «հայտ­նի կա­նո­ննե­րով» աշ­խա­տել, իսկ պե­տա­կան մի­ջոց­նե­րի վատ­նումն ու «ատ­կատ­ներն» էլ չեն հիշ­վում։

Իսկ ի­րա­կա­նում ինչ պի­տի ա­ներ Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ որ­պես հե­ղա­փո­խա­կան ղե­կա­վար։ Տա­րի­ներ շա­րու­նակ հան­րա­յին օ­րա­կար­գում միշտ քն­նարկ­վող հարց է ե­ղել մեր ար­տա­քին պարտ­քի չա­փը, ո­րը շատ հա­ճախ վտան­գա­վոր է հա­մար­վել։ Ա­մեն ե­կող իշ­խա­նու­թյուն իր ներդ­րումն է ու­նե­ցել մե­ծա­ցող պարտ­քի մեջ, ոչ մե­կը չի քն­նել, թե նախ­կի­նում վերց­րած վար­կա­յին մի­ջոց­նե­րը ինչ­պես են օգ­տա­գործ­վել, ուր են այդ գու­մար­նե­րը, ինչ ծրագ­րեր են դրան­ցով կյան­քի կոչ­վել (ա­վե­լին, կար կա­ռա­վա­րու­թյուն, որ վարկ էր վերց­նում թո­շակ ու աշ­խա­տա­վարձ տա­լու հա­մար)։
Հի­մա ու­նենք 7 մլրդ դո­լա­րը գե­րա­զան­ցող ար­տա­քին պարտք, ո­րը Հա­յաս­տա­նի դեռ չծն­ված ե­րե­խա­յի վզին էլ է փա­թաթ­ված և է­լի մի իշ­խա­նու­թյուն, ո­րը նա­խորդ­նե­րի հե­տագ­ծով է ա­ռաջ ըն­թա­նում։ Մինչ­դեռ հար­կա­վոր էր, նախ ու­սում­նա­սի­րել ար­տա­քին պարտ­քի ողջ պատ­մու­թյու­նը, հաս­կա­նալ, թե այս կամ այն վար­կա­յին հա­մա­ձայ­նագ­րով տր­ված գու­մար­նե­րը ով­քեր են գր­պա­նել, ու, ի վեր­ջո, որ­տեղ են փո­շիա­ցել դրանք՝ ա­ռանց որևէ ար­դյուն­քի։ Ա­հա այս հե­տաքն­նու­թյունն ու գոր­ծըն­թա­ցը կլի­նեին ի­րա­կան կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քար, ոչ թե նախ­կին այս կամ այն չի­նով­նի­կի ըն­դա­մե­նը մի քա­նի մլն դրա­մի յու­րա­ցու­մը, ո­րը այս 1,5 տար­վա ըն­թաց­քում խո­սակ­ցու­թյուն­նե­րի մա­կար­դա­կից դա­տա­կան վճ­ռի չի վե­րած­վել։


Մեծ խոս­տում­նե­րով իշ­խա­նու­թյան ե­կած փա­շի­նյա­նա­կան թիմն այդ­պես էլ ար­մա­տա­կան ոչ մի փո­փո­խու­թյան չգ­նաց, այս դեպ­քում էլ հա­զիվ թե փոր­ձեն ու­սում­նա­սի­րել նախ­կին վար­կա­յին հա­մա­ձայ­նագ­րե­րի ճա­կա­տագ­րե­րը։ Իսկ աշ­խար­հում բա­վա­կան շատ է ա­զատ ար­ժույ­թը, և ֆի­նան­սա­կան կա­ռույց­նե­րը հա­ճախ նաև է­ժան գու­մար են տա­լիս զար­գա­ցող եր­կր­նե­րին, բնա­կա­նա­բար, ո՛չ «սի­րուն աչ­քե­րի» հա­մար։ Սրա­նով այդ ֆի­նան­սա­կան գի­գանտ­նե­րը ոչ միայն ի­րեն­ցից կախ­վա­ծու­թյունն են մե­ծաց­նում, այլև ո­րո­շա­կի պա­հանջ­ներ թե­լադ­րում։ Այն­պես որ, այս ա­ռու­մով իշ­խա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­ներն է­լի հի­շեց­նում են հայտ­նի ա­սաց­ված­քը. «Լա­վա­գույն նո­րը մո­ռաց­ված հինն է»։ Տվյալ դեպ­քում` «մերժ­ված հի­նը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am