Լևոն Քոչարյանը՝ նոր կուսակցություն հիմնելու մասին (video)
Վերաքննիչ դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:
Դատարանը որոշեց, որ դատական նիստի մի մասը պետք է անցնի դռնփակ: Նիստին ներկա չէր Ռ.Քոչարյանը, որը բուժհիմնարկում է և այդ մասին գրավոր ծանուցել էր դատարանին:
Լևոն Քոչարյանը՝ Քոչարյանի որդին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հայրն առողջական լուրջ խնդիրներ չունի:
Անդրադառնալով դատավորների վրա հնարավոր ճնշումներին՝ Լ. Քոչարյանը նշեց, թե ինքը չի կարծում, որ զանգեր են լինում կոնկրետ դատավորներին:
«Ուղղակի ինչ այս գործը սկսվել է, իշխանություններն իրենց հստակ դիրքորոշումը ցույց են տվել, թե ինչ են ակնկալում: Ու նունիսկ մի քանի օր առաջ ԲԴԽ-ի նախագահն ինքը ասաց, որ իշխանությունները ցանկանում են Արմեն Դանիելյանի ու Աննա Դանիբեկյանի պես դատավորների: Իշխանությունը իր դիրքորոշումը հայտնել է, բոլորը դա գիտեն»,- հայտարարեց Լ. Քոչարյանը: