Պարոն քաղաքապետ, հերիք է ցինիկի պես ծիծաղեք.Թեհմինա Վարդանյան (video)
«Որ ասում եք՝ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, ձեր այդ արտահայտությունն ուղղակիորեն անթույլատրելի է։ Կան կազմակերպություններ, որոնք հիվանդանոցներից՝ թե պետական, թե մասնավոր բոլոր բուժհաստատություններից կիլոգրամներով կշռում են այդ աղբը։ Պարոն քաղաքապետ, հերիք է էլի այդպես ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ ձեզ»,- Երեւանի ավագանու նիստին ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին։