Արցախի մասնակցության դիմաց նույն Փաշինյանը համաձայնություն է տվել... Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Փաշինյանն իր համաձայնությունը տվել ու լեգիտիմացրել է բանակցություններին այսպես կոչված «Արցախի ադրբեջանական համայնքի» ներգրավումը։


Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ու նորից այն մասին, թե ինչ ունենք. հաստատված բանակցություններ, որոնց, ի հեճուկս Փաշինյանի խոստման, Արցախը չի մասնակցում: Արցախի մասնակցության դիմաց նույն Փաշինյանը համաձայնություն է տվել ու, ըստ էության, լեգիտիմացրել է, այսպես կոչված, «Արցախի ադրբեջանական համայնքի» ներգրավումը: Այս ամենը թաքցնելու համար թե Փաշինյանն անձամբ, թե ԱԳՆ-ն, թե օտարերկրյա գործակալական ցանցը մեծ ու ապարդյուն ջանքեր գործադրեցին:

Այս ամենն արձանագրող անձանց հանդեպ վայրահաչոցը հիմնականում սահմանափակվում էր` «բա Սերժի վախտ խի չէիք...» թեզով: Ու սա թերևս էս պահի կարևորգույն արձանագրումն է: Արձանագրում, որի հիման վրա է կառուցվում ողջ գործընթացը: Նախ ասեմ, որ բացարձակ էական չէ, թե ով, ինչ էր Սերժի վախտ ասում, ես օրինակ բազմիցս եմ քննադատել նրան ու էդ հողի վրա նույնիսկ մի պահ սատարել եմ Փաշինյանին: Ստեղ էականը նա է, որ քարոզիչները ասելու այլ բան չունեն: Նրանք փաստացի ֆիքսում են, որ անում են այն ամենը, ինչ անում էր Սերժը ու զարմանում են, որ իրենցից այլ բան են պահանջում ու չեն էլ հիշում իրենց խոստումների մասին: Ընդ որում, ամեն ինչ բարդանում է նաև նրանով, որ նրանք սկզբից մի շարք հիմարություններ են անում հետո նոր սկսում են փորձել անել այն, ինչ անում էր Սերժը:

Մեծ առումով այլընտրանք չկա էլ: Կա Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհը, որը պոպուլիստի համար ինքնասպանություն է, ու կա Քոչարյան-Սարգսյան ճանապարհը, որը կայանում էր նրանում, որ ինչ ասես բանակցում էին, բայց փաստացի բան չէին անում: Սերժի հնարամտությունը կայանում էր նրանում, որ նա, զիջումներին համաձայնություն տալով, ոչ միայն բան չէր զիջում, այլ կարողանում էր ձեռքբերումներ գրանցել: Նման շատ կարևոր մի ձեռքբերում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմից հետո: Երբ պարտվելով մարտի դաշտում` ադրբեջանցիք ստիպված եղան նաև պարտություն կրել դիվանագիտական դաշտում:

Ապրիլյանից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը օրակարգ է բերում ՀՀ ու Արցախի միջև ռազմական դաշինքի կնքման հարցը: ԵԱՀԿ մինսկի խումբը սկսում է նրան համոզել, որ հետ կանգնի, նա հետ է կանգնում, բայց փոխարենը ստանում է Վիենայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնց շնորհիվ հետագայում շփման գծում տեղադրվում են մշտադիտարկման սարքավորումները: Հենց այդ սարքավորումներն են պատճառը, որ մինչ օրս հակառակորդի բոլոր դիվերսիոն հարձակումները տապալվել են` չսկսված: Սա բավականին պարզ երկքայլանի կոմբինացիա էր, որը էականորեն բարելավեց մեր անվտանգությունը: Սակայն պետք է հասկանանք, որ դա փաստացի պատժամիջոց էր` ադրբեջանի կողմից տապալված ագրեսիայի համար: Պատժվեցին թե Ադրբեջանը և թե ԵԱՀԿ-ն, որը վերջին 30 տարին զբաղվում է նրանով, որ փորձում է մեզ զիջումներ պարտադրել` միառժամանակ հայ ժողովրդի աչքերում տականքի համբավ ձեռք չբերելով:

Երբ որ մենք առաջ բերեցինք ռազմական դաշինքի հարցը, մենք շատ լավ հասկանում էինք այդ հարցի բովանդակային խնդիրները ու մեր համար, ինչպես և Սերժի համար այն դիվանագիտական քայլ էր: Քանի որ Հայաստանում չկա իշխանություն, մեր նման խմբերը կարողանում են նույնիսկ արտաքին քաղաքական օրակարգ թելադրել ու վերջին օրերի իրադարձությունները դրա վառ ապացույցն են: Ընդ որում, մենք, ինչպես և Սերժը, այդ քայլը ձեռնարկելիս ուզում ենք պատժել թե Ադրբեջանին և թե իր մեջքին կանգնած միջազգային հանրությանը: Սերժը իրենց պատժում էր ապրիլյանի համար, մենք պատժում ենք Նիկոլի համար: Միջազգային հանրությունը պիտի շատ հստակ հասկանա, որ իրենց կողմից 2018-ի գարնանը Հայաստանում իրականացված հեղաշրջումը, իրենց քթներից է գալու: Նրանք կրելու են դիվանագիտական, քաղաքական և ֆինանսական կորուստներ:

Հայաստանի քաղաքացիները արդեն սկսում են հասկանալ, թե ում ձեռքի գործն էր «Նիկոլը», նրանք նաև սկսում են հասկանալ, թե որն էր դրա նպատակը: Ու հասկանալուն պես տասնամյակներով չեն մոռանա ու ձեռի հետ մի օր էլ կարող ա որոշեն վարկերը հետ չտան:

Էս պահի դրությամբ իհարկե ամեն ինչ գնում է իրենց սցենարով: Նիկոլը իր «հմուտ» խորհրդականների օգնությամբ, հիմարությունը հիմարության հետևից դուրս տալով, միջազգային հանրությանը տալիս է առիթ ևս մեկ անգամ Ադրբեջանին սանձազերծել: Իրենց հաշվարկը պարզ է՝ ոչնչացնել Հայաստանի դիմադրողականությունը ներսից, արտոնել ագրեսիան, Ադրբեջանին «տալ» մի քանի շրջան, հետո խաղապահներ մտցնել, որ իրավիճակը վերահսկելի լինի:

Ինձ սակայն թվում է, որ այստեղ նույնպես նրանք սխալվելու են: Ու եթե հիմա դաշինքի հարցն է օրակարգում, շուտով Արցախի անկախության ճանաչման հարցը նույնպես կմտնի օրակարգ: Որտև Նիկոլը էսօր կա, վաղը Կանադա տեղ մի տեղ «ռակից» ա բուժվելու, իսկ մենք կանք ու կմնանք:

Այս ամենը գրում եմ ոչ միայն դեսպանատների համար, այլ նաև մեր քաղաքական «ուժերի» համար, որոնք իրանց արևին սպասում են տենան` ինչ կլինի: Որ շատ սպասեք, տունն եք մնալու:

Հ.Գ. իմ բոլոր ընկերներին ուզում եմ հիշեցնել, որ աշխարհի ամենա խիզախ կենդանին գառն է»:

դիտվել է 338 անգամ
Լրահոս
Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am