Որքան նորաթուխ իշխանավորն իր դիրքով ներքև է կանգնած Փաշինյանից, այնքան ավելի ոչ կոմպետենտ է. Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում հայտնել է, թե ինչու չի աջակցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Մալյանը նաև մանրամասնել է, թե ինչու ինքն ու իր նման շատերը լսել անգամ չեն ցանկանում պետական աշխատանքի կամ պաշտոնի մասին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ ծանոթներիցս մեկին հանդիպեցի, ով հարցրեց, թե ինչո՞ւ ես չեմ աջակցում Փաշինյանի կառավարությանը: Ինչու՞ իմ գիտելիքները և փորձը չեմ ծառայեցնում պետական համակարգում:

Այսօր լավ տրամադրություն ունեմ և մեր իշխանության համար կբացատրեմ, թե ինչու ես ու իմ նման շատերը նույնիսկ լսել չեն ցանկանում պետական աշխատանքի կամ պաշտոնի մասին:


Չնայած նրան, որ ես պետական համակարգից դուրս եմ եկել հեղափոխությունից մեկ տարի առաջ, բայց այսօր որևէ ցանկություն չունեմ պետական ապարատ վերադառնալու հետևյալ պատճառներով:

1. Իշխանությունը հայտարարել է, որ մինչև 2018 թ. պետական բոլոր պաշտոնյաները կոռումպացված և թալանչիներ են: Այս թեզը երկու լուծում ունի, որից ոչ մեկը տեղի չի ունենում: Կամ ստեղծում են պայմաններ արդեն աշխատող մարդկանց նոր Հայաստանի պահանջներին բավարարելու համար, կամ աշխատանքից ազատում են ողջ պետական համակարգն ու զրոյից կադրեր են հավաքում: Իշխանությունը ոչ մի բան չի անում, ուստի այս պայմաններում ծառայել պետական համակարգում` նշանակում է ընդունել, որ կոռումպացված և թալանչի ես եղել:

2. Նոր իշխանավորները վերամբարձ, արհամարհական դիրքերից են շփվում պետական ծառայողների հետ: Ընդ որում` դինամիկան հետևյալն է. որքան նորաթուխ իշխանավորն իր դիրքով ներքև է կանգնած Նիկոլ Փաշինյանից, այնքան ավելի ոչ կոմպետենտ է և ավելի կոպիտ է ինքնահաստատվում տարիքով ու կենսափորձով իրենից մի քանի անգամ մեծ մարդկանց նկատմամբ: Ինչի հետևանքով կենսափորձով կադրերը, մեղմ ասած, չեն տրամադրվում արդյունավետ աշխատանքի:

Առայժմ այսքանը, սրանք օգտակար խորհուրդներ են, որոնց մասին վարչապետին չեն զեկուցում, թե ինչքանով կօգտվեն իմ անշահախնդիր, բարի խորհուրդից` կերևա ապագայում: Եթե օգտվեն, էլի կտամ խորհուրդներ»:

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am