«Նախահարսանեկան» հետազոտություն Ադրբեջանում․ 135 մարդու մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել

ՁԻԱՀ-ով 135 հիվանդ, սիֆիլիսով 297 հիվանդ և թալասեմիայի 3 393 կրող․ այսպիսին են Ադրբեջանում ամուսնությունից առաջ պարտադիր բժշկական հետազոտության տարեկան արդյունքները։ Ընդհանուր առմամբ, 2019 թ-ի 11 ամսվա ընթացքում նախաամուսնական հետազոտություն է անցել 126 402 մարդ, հաղորդում է Report-ը։


Նախազգուշացնել վտանգի մասին


Պարտադիր բուժհետազոտությունը ներմուծվել է 2015 թ-ին։ Զույգերը, որոնք որոշել են ամուսնանալ, պետք է սեռավարակների, ինչպես նաև թալասեմիայի անալիզներ հանձնեն, վերջինս արյան ժառանգական ծանր հիվանդություն է։ Հետազոտությունն անվճար է։

Բավականին հաճախ Ադրբեջանում տղամարդը կնոջը վարակում է սեռավարակով, և դա հայտնաբերվում է կնոջ հղիության փուլում։ Ընդ որում, ամուսինը կարող է և չիմանալ, որ հիվանդ է։

Մյուս կողմից, ադրբեջանցիների շրջանում շատ են թալասեմիայի կրողները։ Եվ եթե այս հիվանդության երկու կրողներ ամուսնանան, ռիսկը մեծ է, որ նրանց երեխան հիվանդ կծնվի։

Այսպիսով, նախաամուսնական ստուգման նպատակը ժամանակին մարդկանց իրազեկելն է, որ նրանք նվազագույնը տեղյակ լինեն, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ։


Ստուգումների արդյունքների մասին բժիշկները հաղորդում են միայն ստուգվածին, բայց ոչ նրա զուգընկերոջը։ Սակայն, ըստ օրենքի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված մարդը պարտավոր է այդ մասին հաղորդել իր զուգընկերոջը կամ ապագա ամուսնուն, այլապես, նա քրեական պատասխանատվության է ենթարկվում։

Իրականում, շատ քիչ զույգեր են հարսանիքը չեղարկում այդ հետազոտությունից հետո։

Ոչ միանշանակ արդյունքներ

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի ՁԻԱՀ հայտնաբերման դեպքերը նման ստուգումների ժամանակ ավելանում են, թեև այս տարին կարելի է բացառություն անվանել․

2016 թ-ին՝ 109 մարդ 143 694 հետազոտվածից;

2017թ-ին՝ 119 մարդ 135 990-ից;

2018թ-ին՝ 173 մարդ 135 529-ից։

Թալասեմիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Վալեհ Հուսեյնովըդժվարանում է ասել, թե որքան ուժեղ է ազդել պարտադիր բուժզննման ներմուծումն այդ հիվանդությամբ հիվանդների թվի վրա․ «Նման ծրագրերի արդյունքների մասին կարելի է խոսել նվազագույնը հինգ տարի անց»։

jam-news.net

դիտվել է 767 անգամ
Լրահոս
Էրդողանը գոհ է Նիկոլից Մուսուլման եղբայրներ՝ բռնաբարություն, դիակների պղծում և նորածինների այրում, Էրդողան, ամոթ քեզ Մինչև միջանցք տալը՝ կանվանափոխեն Երևանի թաղամասերի անունները․ ՔՊ-ն մրցույթ կհայտարարի Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am