Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի Սենատին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ATV և A Haber լրատվամիջոցների համատեղ հեռարձակման ուղիղ եթերում անդրադարձել է օրերս ԱՄՆ-ի Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Էրդողանի բնորոշմամբ՝ ամերիկյան կողմի այսպիսի գործողությունները պարզապես անհամատեղելի են իրենց դաշնակցային հարաբերությունների ոգու հետ և հակասում են Սիրիայի հարցում ձեռք բերված համաձայնությանը։

«Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ի ներքաղաքական բևեռացումները հետևանքներ են ունենում մեզ համար։ Նաև գիտակցում ենք, որ որոշ շրջանակներ որոշակի հարցեր շահարկման առարկա են դարձնում՝ Թրամփին նեղը գցելու համար»։

Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ի Կոնգրեսին հորդորել է վերջ դնել այն գործողություններին, որոնք հարիր չեն իրենց փոխհարաբերությունների բնույթին և էությանը։ Էրդողանը հարկ է համարել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար այն հետևանքները, որոնք կարող են ավելի վնասել երկկողմ հարաբերությունները։

«Մենք հիմա բացում ենք մեր զինուժի արխիվում առկա ավելի քան 1 մլն փաստաթուղթ,- հայտարարել է Էրդողանը։- Թող գան պատմաբաններն ու իրավաբանները և սկսեն ուսումնասիրել։ Ասում են, թե որոշակի քանակությամբ արխիվներ էլ կան ԱՄՆ-ում, մասնավորապես Հարվարդում, թող բացեն։ Ֆրանսիայում էլ կան, թող այնտեղ էլ բացեն։


Հայաստանում կա՞, թե չկա՞։ Թող բոլորն էլ բացեն իրենց արխիվները։ Թող պատմաբանների, իրավաբանների ու հնագետների հետազոտությունների առարկա դարձնեն։ Այդ ամենից հետո և արդյունքում նոր թող քաղաքական գործիչները իրենց եզրակացությունն անեն»։

ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևն Էրդողանը անվանել է «քաղաքական որոշում», «անարժեք», «հակաիրավական» և «անընդունելի»։

«Հիմա իրենք էլ են ասում, որ այդ որոշումը արժեքավոր ոչինչ չունի։ Անուններ հնչեցնելու կարիք չկա։ Մենք մեր վճռականության մեջ ենք մնում, իսկ նրանք երևի ջանք են թափում, որպեսզի ոմանց բավարարեն։ Եվ պարզ է, թե ինչու 100 տարի առաջ անցած-դարձածի մասին այսօր հանկարծ որոշումներ են կայացվում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում և Սենատում»։

Էրդողանը չի խուսափել թափանցիկ ակնարկներով ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքներ հնչեցնելուց։ Նա հիշել և հիշեցրել է Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների մասին։ Վերջիններիս թեման Էրդողանը համարել է Ամերիկայի խայտառակությունը։ Իսկ ֆրանսիացիներին մեղադրել է Ռուանդայում և Ալժիրում իրականացրած կոտորածների մեջ։

«Սենեգալում սրանք ստրկավաճառությամբ են զբաղվել։ Այդ մասին մենք դեռ տեղյակ կպահենք համաշխարհային հանրությանը։ Այդ մասին վկայող փաստաթղթեր կան մեր ձեռքում։ Եվ դրանք ոչ թե մեր պաշտպանությունն են, այլ կլինեն մեր հարձակումը։ Մենք կբացահայտենք, որ Արևմուտքի անցյալը ռասիզմի և գաղութատիրության պատմություն է»։

Թուրքիայի նախագահը նաև խոսել է Ինջիրլիքի և Քյուրջեքի ռազմաբազաների հնարավոր փակման մասին՝ շեշտելով, որ եթե հարկ լինի, ապա անվարան կփակեն դրանք՝ ելնելով վերաբերմունքի փոխադարձությունից։

Ըստ նրա՝ Թուրքիան ցեղային պետություն չէ։ Եվ կարծում է, որ 780.000քկմ և ավելի քան 2.000 տարվա պատմություն ունեցողի հետ այդպես վարվելը այնպիսի բան չէ, որը կմնա անպատասխան։

«Մի՞թե մենք ռազմավարական գործընկերներ չենք,- հարցադրումով եզրափակել է իր խոսքը Էրդողանը։ – Մի՞թե մենք միասին չենք ՆԱՏՕ-ում: Արածներն ի՞նչ են։ Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել ռազմավարական գործընկերության մեջ: Դե եթե նման կերպ շարունակվի, ապա անկասկած մենք էլ կտանք մեր պատասխանը»։

դիտվել է 521 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք «Խորհրդավոր ինքնասպանությունները… Սա ավելի քան լուրջ է» ՀՔԾ-ում Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել «Պարոն Փաշինյան, քո թիմը մաքրի այլասերումից». ապրիլյանի մասնակիցը եկել է ՔՊ գրասենյակի մոտ (տեսանյութ) «Մենք պետականություն ենք կորցնում. ահաբեկում են նաև Վանեցյանին» Դուք գոմ մտել ե՞ք, դուք գյուղացու հոգսին ծանո՞թ եք.Արագած Ախոյան (video) Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր Երբ էր Գ. Կուտոյանը ձեռք բերել բնակարանը Խափանման միջոցն ինքնանպատակ չէ Վարչապետի դեմ արշավում ամենաչհանդուրժվողը նրա ընտանիքի հանրային լինելն է․ Լենա Նազարյան Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել Շուտով Նիկոլ Փաշինյանը կասի՝ ես բուժում եմ մարդկանց. Բաբկեն Հարությունյան (video) Տեսանյութ` Գեորգի Կուտոյանի մահվան վայրից Պետք չէ զարմանալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից. բախվում ենք գրաքննության.Լիլիթ Թումանյան (video) Մանրամասներ` Կուտոյանի ինքնասպանությունից. hraparak.am Կուտոյանի մորեղբորորդի Ուրիխանյանը շոկի մեջ է Կարճամիտներ, էս ի՞նչ եք անում.ծննդատների փակումը սրբապղծություն է. Արագած Ախոյան (video) Ո՞ւմ տանն են հայտնաբերել Կուտոյանի դին. hraparak.am Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել «Միասին` ամեն ինչում». ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին Կոչ, հորդոր գեներալ Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին Բժիշկ Կուդզաևը փնտրում է 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հայաստան վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից և հարկերից ազատելու նախաձեռնությունը: ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, Հայ զբոսավարների գիլդիայի ներկայացուցիչ, զբոսավար Լուսինե Վարդանյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հունվարի 19-ին ուժի մեջ է մտնում «Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը: Հունվարի 18-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Թեմա՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած թվերն ու տվյալները․Պատկերն իրականությունում։ ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ «մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի նաեւ Ադրբեջանից»․Որտե՞ղ է սխալվել Ն․Փաշինյանը։ ՀՀ ներդրումային միջավայրի խոցելիությունը։ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանի, Բաքվից փախստականներ, ԱՄՆ-ի բնակիչներ Աննա Աստվածատուրյան-Թերքոտի, Միքայել Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Թեմա.- Բաքվի ջարդերից 30 տարի անց. Իրադարձություններն ականատեսների աչքերով: Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ «Կօգնի՞ արդյոք բալային համակարգը կարգուկանոն հաստատել ավտոճանապարհներին. հայացք Թբիլիսիից» թեմայով:Երևան-Թբիլիսի տեսակապի ընթացքում կանդրադառնան` Թբիլիսիից ` Դավիթ Մեսխիշվիլին՝ տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի ղեկավար, Շալվա Օբգանիձեն՝ Վ«աստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահ, Թբիլիսիի քաղխորհրդի պատգամավոր, Գեորգի Չալաձեն՝ բլոգեր, ավտոփորձագետ։ Հունվարի 17-ին ժամը 10։30-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական նոր գործիքները ևժամանակակից խնդիրներն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկում։Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանԱրման Թաթոյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ... Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն մեդիա փորձագետ Լիլիթ Թումանյանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետի կողմից հեռուստաընկերությունների մասին հայտարարությունը. հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու միտումը. ԶԼՄ-ների գործունեությանը սպառնացող վտանգը: Սիրով հրավիրում ենք ազատամարտիկ, «Վահագն» ՌՀԲՀԿ հիմնադիր, նախագահ, Կարապետ Կարապետյանի (Մորուք Կարո) ծննդյան 60-ամյակի և վերածննդի 30-ամյակի (Արցախյան պատերազմի ժամանակ երկրորդ անգամ ապրելու հնարավորություն է ունեցել) միջոցառմանը: Միջոցառումը տեղի կունենա հունվարի 17-ին, ժամը 17:00-ին, ՀԳՄ մեծ դահլիճում (հասցե` Բաղրամյան պողոտա 3): Հունվարի 17-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Թեման՝ «Ներքաղաքական վերջին իրադարձություններն ու հնարավոր զարգացումները, հարակից հարցեր»: հունվարի 16–ին, ժամը 12–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքու 1990թ.. Ադրբեջանը շարունակում է Հայոց ցեղասպանությունը» թեմայով` նվիրված Ադրբեջանում հայկական բնակչության զարգվածային ջարդերի հիշատակին։ Մամուլի ասուլիսի ընթացքում նաև կկայանա Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» գրքի շնորհանդեսը։ Ասուլիսի բանախոսներն են` - «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ի գործադիր տնօրեն, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը - Գրող, հրապարակախոս, պատմաբան Յուրի Բաղդասարյանը։...