Էրդողան-Պուտին մեղրամիսի վերջը չի երևում

Անկարայում ԱՄՆ դեսպան Դեվիդ Սաթերֆիլդը օրերս ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ կանչվել է Թուրքիայի ԱԳ նախարարություն: ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի փոխանցմամբ՝ թուրքական կողմը դեսպանին հայտնել է իր մտահոգությունը: Վերջին օրերին պաշտոնական Անկարայից Սենատի բանաձևը դատապարտող հայտարարություններ են հնչում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, ամոթալի որակելով բանաձևը, հայտարարեց, թե այդ որոշումը զուրկ է պատմական և իրավական հիմքից և պարտավորեցնող բնույթ չունի: «Սենատի որոշումը պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակներից է: Այնուհանդերձ, իրականությունը անտեսելով՝ պատմությունը քաղաքական շահերի համար օգտագործողները չեն կարող հասնել իրենց նպատակներին», - ասվում էր Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությունում: ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ ամերիկացի օրենսդիրների որոշումը թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերը արգելակող կործանիչ քայլ է: «Թուրքիան վճռականորեն շարունակելու է պայքարել տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար՝ չենթարկվելով նման անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը», - նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի որոշումը «քաղաքական ներկայացում» էր անվանել։ Նա Թվիթերում գրել է, թե այս բանաձևը իրավական պարտադիր ուժ չունի՝ վախկոտներ անվանելով «պատմությունը քաղաքական նկրտումներին ծառայեցնողներին ու առերեսվել չցանկացողներին»:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը հայտարարել է, որ պատմության իսկական վկաները ոչ թե Սենատի և խորհրդարանի որոշումներն են, այլ արխիվները: «Պատմական խնդիրները քաղաքական դաշտ բերողներին մեր արխիվներն ենք մատնանշում, որոնք բաց են գիտնականների ու պատմաբանների առաջ», - ասել է Օքթայը: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ նշել էր, թե իրենք դատապարտում և մերժում են «ծեծված պատմական հասկացողությունը քաղաքական փոքր հաշիվներին ծառայեցնող որոշումը»։ «Իրավական ուժ չունեցող այս բանաձևը չի կարող ազդել քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում Թուրքիայի իրավացի և վճռական դիրքորոշման վրա», - Թվիթերի իր էջում գրել էր Քալընը։

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը ամոթանք է տվել ամերիկացի օրենսդիրներին՝ հայտարարելով, թե «արյունոտ պատմական անցյալ ունեցողներն իրավունք չունեն խմբագրել թուրքական փառահեղ պատմությունը»: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցություններից ևս արձագանքել են Սենատի ընդունած բանաձևին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մահիր Ունալը և կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել են՝ Թուրքիան դատապարտում և առ ոչինչ է համարում Սենատի որոշումը:

Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Ունալ Չավիքոզը հայտարարել է, թե այս որոշումը կարող է անդառնալի հետք թողնել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Խորհրդարանական «Ազգայնական շարժում» և «Լավ» կուսակցություններից ևս Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը դատապարտող հայտարարություններ են հնչել։

Մինչդեռ, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կրկնել է իր այն համոզմունքը, թե Հայոց ցեղասպանության հարցն առաջին հերթին թուրքական մեջլիսում պետք է քննարկվի: «Այս հողերում գործված ոճիրի մասին այստեղ չեն խոսում և արդարություն չի հաստատվում, այդ պատճառով էլ դառնում է այլ խորհրդարանների քննարկման առարկա: Միակ խորհրդարանը, որը կամոքի հայ ժողովրդի վերքերը, Թուրքիայի մեջլիսն է, որի անդամն եմ հանդիսանում», - թվիթերյան իր էջում գրել էր Փայլանը:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների սրման ֆոնին, նախօրերին, Անկարան ուշագրավ առաջարկ է արել Վաշինգտոնին:

Քաթարում ընթացքի մեջ գտնվող Դոհայի ֆորումի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է Patriot հակահրթիռային համակարգեր վաճառել Անկարային: «Թուրքիան հավատում է, որ ԱՄՆ-ն դեռ մեր դաշնակիցն է, և մենք էլ առաջվա պես շարունակում ենք մնալ նրանց դաշնակիցները: Ոչ ոք չի կարող չեղարկել C-400-ների գործարքը, այն կայացել է:

Ռուսաստանի առաջարկը ավելի շահավետ էր, ուստի մենք ընդունեցինք այն: Հիմա մենք պատրաստ ենք գնելու Patriot համակարգեր և սպասում ենք ԱՄՆ-ի պատասխանին»,-ասել է նա: Չավուշօղլուն նշել է նաև, որ C-400-ների մատակարարման արդյունքում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանվելու դեպքում իրենք ստիպված կլինեն պատասխան քայլեր ձեռնարկել:

Չնայած սրված հարաբերություններին, Սենատում հայտնի բանաձևի ընդունմանը՝ փաստորեն, Անկարան Վաշինգտոնի ուղղությամբ ռևերանսներ է անում:

Ակնհայտ է, որ թուրք-ամերիկյան օրակարգում Հայոց Ցեղասպանության հարցը կշարունակի մնալ որպես հիմնական խաղաքարտերից մեկը:

Սպասենք նոր զարգացումների: Թրամփը ձեռք է բերում խաղաքարտեր, որպեսզի զսպի Էրդողան-Պուտին մեղրամիսը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 962 անգամ
Լրահոս
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am