Կարապետյանը, կամ չի տիրապետում «Լեզվի մասին» օրենքին, կամ խեղաթյուրում է այն, իր հակառուսական տերերին դուր գալու համար

Կարապետյանը, կամ չի տիրապետում «Լեզվի մասին» օրենքին, կամ խեղաթյուրում է այն, իր հակառուսական տերերին դուր գալու համար

Դեկտեմբերի 13-ին Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նկատողություն արեց Լազարյան ակումբի կազմակերպիչներին, հորդորելով որ այսուհետև Հայաստանում իրականացվող Լազարյան ակումբի միջոցառումները իրականացվեն ՀՀ «Լեզվի մասին» օրենքին համապատասխան՝ հայերեն լեզվով, կամ առնվազն համաժամանակյա թարգմանությամբ։

Այժմ եկեք մանրամասնենք, թե ինչ է Վլադիմիր Կարապետյանի նշած «Լեզվի մասին» օրենքը և թե ինչ է «Լազարյան ակումբ»-ը

«Լազարյան ակումբ»-ը կոչվել է հռչակավոր հայ բարեգործներ Լազարյանների ընտանիքի, արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի հիմնադիրների անունով։ Այն նորաստեղծ ոչ պաշտոնական, ազատ և մշտապես գործող հարթակ է Ռուսաստանի և Հայաստանի հասարակությունների հանդիպումների և կարծիքների փոխանակման համար: Ակումբը որևէ կերպ նպատակ չի հետապնդում իրենով փոխարինել պետական ինստիտուտների միջև հարաբերությունները, կամ ներառել ամբողջական երկխոսության տարածքը:

ՀՀ «Լեզվի մասին» օրենքով՝ սահմանվում են ՀՀ լեզվական քաղաքականության հիմնական դրույթները, կարգավորվում են լեզվավիճակը, պետական իշխանության և կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների լեզվահարաբերությունները: Այսինքն՝ «Լազարյան ակումբ»-ը որ մասնավոր ոչ պետական և ոչ պաշտոնական ակումբ է, որևէ առնչություն չի կարող ունենալ ՀՀ «Լեզվի մասին» օրենքի պահանջի հետ, անգամ այն դեպքում, երբ նրա միջոցառումները կամզակերպվում են Հայաստանում։

Նույն «Լեզվի մասին» օրենքից կարելի է առանձնացնել այլ ուշագրաց մանրամասներ։
ՀՀ «Լեզվի մասին» օրենքի «Հոդված 3»-ում մասնավորապես ասվում է Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է», իսկ «Հոդված 5»-ում մասնավորապես ասցվում է․ «Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները»։ Այսինքն այս ամենից հետևում է, որ Հայաստանը ներկայացնող պաշտոնատար անձինք է, որ պետք է և նաև պարտավոր են խոսել հայերենով, այնինչ բոլորս լավ հիշում ենք, թե նույն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանի քանի անգամ է թե Հայաստանում, թե նրա պատերից դուրս Հայստանը ներկայացրել և պաշտոնապես խոսել, օտար լեզուներով և ու՞ր էր այդ ժամանակ նույն Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որպեսզի հուշեր նրան «Լեզվի մասին» օրենքը և դիտողություն աներ, ցույց տար վարչապետի խախտումը, որը հիրավի խախտում էր։

ՀՀ «Լեզվի մասին» օրենքի «Հոդված 2»-ում մասնավորապես ասվում է․ «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է» և «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»։ Իսկ այսօր երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) սուպերնախարար Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ հայոց լեզվի պարտադիր ուսուցումը պետք է հանվի ԲՈՒՀ-էրից և դասավանդել-չդասավանդելու հարցը պետք է թողնվի ԲՈՒՀ-էրի տնօրենների հայեցողությանը՝ ո՞րտեղ է նույն Վլադիմիր Կարապետյանը և ի՞նչու չի ասում, որ ԿԳՄՍ սուպերնախարարը խախտում է ՀՀ «Լեզվի» մասին օրենքը։
Այսքանից միայն 1 հետևություն է կարելի անել, որ նախկինում տարիներով ԱԳՆ-ում աշխատած և ԱՊՀ հարցերով զբաղված Վլադիմիր Կարապետյանը, որը պաշտոնը կորցնելուց հետո դարձավ ընդդիմադիր գործիչ և ՀՀՇ-ՀԱԿ կուսակցության անդամ ՝ այսօր «թավշյա հեղափոխական» դարձած և «քայլած» լինելով վերադարձել է պետական կառավարման համակարգ, սակայն ասիմիլացված որպես հակառուսական գործիչ, որն իր հայ լինելը և «Լեզվի մասին» օրենքը հիշում է միայն Ռուսաստանի հետ փոխհարաբերվելիս։

 

Գրել է Վահան Բաբայանը

դիտվել է 1271 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am