Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի

05․08․2019թ․ «Պետական ինստիտուտները ամբողջությամբ կաթվածահար են և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է»։

12.12.2019թ․ «Էս տարվա բոլոր ցուցանիշները և ընդհանրապես ամեն ինչն արվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Մեր բոլոր հաջողություններն ի հեճուկս պետական կառավարման համակարգի են և ի հեճուկս բոլոր նախարարությունների են։ Կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես այդ դիմադրությունը ջարդելու եմ»։

Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Նա հետևողականորեն առաջ է տանում «վատ ժառանգություն եմ ստացել» և «չեն թողնում, որ աշխատեմ ու ձեզ լավ պահեմ» պարզունակ թեզերը։

Հանուն սեփական շահերի՝ Փաշինյանը քարոզում է պետական կառավարման համակարգի, այն է՝ պետության դեմ։ Նա թշնամություն է առաջացնում պողոսական հատվածի ու պետական բյուրոկրատիայի միջև։

Ինքն ուզում է ասել, որ բոլորը սրիկա են, կոռուպցիոներ ու անգրագետ։ Բնականաբար, բացի իրենից։

Պետական կառավարման համակարգին գոնե քարոզչական դաշտում պատերազմ է հայտարարված հետևյալ նպատակներով՝

ա․ խուսափել ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում բացասական արդյունքների համար պատասխանատվությունից,

բ․ ապահովել տեսարաններ և շեղել հանրային ուշադրությունը բուն խնդիրներից,

գ․ նախապատրաստել պետական ապարատի դեմ հարձակման նոր ալիք։

Պատերազմ է հայտարարվում և բողոք ներկայացվում համակարգին այն դեպքում, երբ օրենսդիր ու գործադիր իշխանությունները սեփականաշնորհված են, ուժային և քննչական մարմիններն ամբողջությամբ վարչապետին են ենթարկվում, դատարաններում հատուկենտ են օրենքով շարժվողները, կառավարության ղեկավար օղակներում բացառապես մեկ մարդու քմահաճույքով նշանակվածներ են, խորհրդարանում ունենք լուռ մեծամասնություն։

Ումի՞ց է բողոքում Փաշինյանը։

Եթե հեղափոխությունը Արցախի շուրջ բանակցությունների օրակարգում «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» թեմայի հայտնվելն է՝ ի հեճուկս Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու հայտարարության, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է այդ հեղափոխությանը և Բրատիսլավայում գոնե ինչ–որ կարմիր գծեր են ներկայացվում։

Եթե հեղափոխությունը դատարաններն ապօրինաբար շրջափակելն է, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է այդ հեղափոխությանը։

Եթե հեղափոխությունը անձնական քմահաճույքով և քաղաքական հաշվարկով քրեական գործեր սարքելն ու վնգստացող դատավորների 100–տոկոսանոց ոհմակ ստանալն է, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է և թույլ չի տալիս վերջնականապես ասիական ոճի բռնապետություն կամ աֆրիկյան ոճի բանանային երկիր դառնանք։

Եթե հեղափոխությունը երկիրը Ֆեյսբուքով, «լայվով», «սելֆիով» ու անհավասարակշիռ որոշումներով կառավարելն է, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ այս պայմաններում կարողանում է այս կամ այն չափով մակրոտնտեսական կայունություն, սահմանների անվտանգություն, ներքին կարգուկանոն և ոչ քաոտիկ հասարակական հարաբերություններ ապահովել։

Բայց պետական կառավարման համակարգի հնարավորություններն ու ռեսուրսներն անսպառ չեն։ Դրանք կարող են մի օր չդիմանալ վարչապետի հախուռն ու էպատաժային գրոհներին։ Պետք է, հետևաբար, նոր որակի առաջնորդություն՝ նոր որակի Հայաստան կառուցելու համար։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 706 անգամ
Լրահոս
Խոցելի Լուկաշենկոյի վերջին տրիումֆը Կես տարվա հարկադիր STOP-ը Այս իշխանության հեռացումից հետո մենք բոլորս ականատեսն ենք լինելու պետական դավաճանության տասնյակ գործերի և ապշեցուցիչ թրքասիրական բացահայտումների Արայիկ Հարությունյան, դու՝ որպես ռեֆորմատոր, զրո ես. Գևորգ Պետրոսյան (video) ԱԱԾ-ն՝ «Ալրաղացի Լյովիկի» կալանավորման մասին Արամեն ու Աննա Թովմասյանն արտագաղթում են Բազե որսած երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Ապրել հանուն Նիկոլի կամ «մեռնել» Նիկոլի պատճառով Ինչո՞ւ մեքենայից իջնելիս Սպարապետը ապտակեց ձեզ ու ի՞նչ հայհոյանք տվեց. Կարապետ Պողոսյան Սորոսի գործակալական ցանցի՝ ամենուր կրկնվող սցենարի դրվագներ. Լուսանկար Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով Հա՛յ ազգ, թղթե շերեփով այլևս չենք վազելու Սևրի պայմանագրի հետևից Մկոյանին շանտաժի են ենթարկում, սպառնում են սպանել և գումար պահանջում Բա ու՞ր ես Նիկոլ Փաշինյան. Ձեր իշխանությունն այսօր ստի լավագույն օրինակն է.Գևորգ Պետրոսյան (video) Ավինյանի նոր որոշումը Առանց գետինը մտնելու,մարդկանց եկեղեցու բակից բերման եք ենթարկում,սա խայտառակություն է.Գևորգ Պետրոսյան (video) Գործնագործ` ԱԺ բակում Գեւորգ Նարինյանը կմնա կալանքի տակ Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին Եգիպտոսը հայտարարել է միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին. Al-Monitor Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանին փրկելու հերթական ձախողված փորձը․ Գագիկ Համբարյան (video) Ո՞վ եք Դուք, որ մեր պատմությունն աղավաղեք.այս իշխանությունը զզվում է հայ բառից. Մերուժան Տեր-Գուլանյան (video) Նիկոլ Փաշինյանը իրեն դրել է ռետինե խողովակի տեղ և փորձում է սադրել ռուսներին․Գագիկ Համբարյան (video) Ոստիկանը անձնագիրս ուզեց, ասացի՝ անձնագիրս կերել եմ.Մերուժան Տեր-Գուլանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ու «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ ներքաղաքական հարցեր՝ Ամուլսարի հարց, կրթական նոր չափորոշիչներ, արտակարգ դրության երկարաձգում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի... Օգոստոսի 7-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանը և «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը: Թեման՝ «Բանախոսները կանդրադառնան Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրինության՝ քաղաքացիներին ունեզրկելուն, նրանց ունեցվածքը յուրացնելուն և դրա վերաբերյալ Դատախազության ու Ոստիկանության անգործությանը»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ: Հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կրթական նոր չափորոշիչներ, որոնք հանգեցրել են հասարակության լայն շերտերի՝ գիտնականների, մանկավարժների եւ խնդրով մտահոգ մարդկանց անհանգստությունների, Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2005 թականին արված արտահայտությունները, անդրադարձ թեմային, ընդդիմության մոբիլիզացում, կորոնավիրուս, ինչ բացթողումներ ... Հրավիրում ենք Ձեզ՝ ներկա գտնվելու «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամլո ասուլիսին: Երկուշաբթի 14:00 , Dvin Music Hall
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub