Բայդենը ողջունում է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020թ. ընտրություններում նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունումը:
«Եթե մենք լիարժեքորեն չառերեսվենք անցյալին ապա «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր ողջ իմաստը: Փաստերը պետք է շատ հստակ ու ազդեցիկ լինեն թե՛ ապագա սերունդների և թե՛ այդ ողբերգության ականատեսների համար»,- Twitter-ում գրել է Բայդենը: