Խաչատուր Սուքիասյան-Ռուբեն Հայրապետյան. Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պայթեցնել

Խաչատուր Սուքիասյան-Ռուբեն Հայրապետյան հեռահար բանավեճը և ընդհանրապես Ռուբեն Հայրապետյանի հրապարակային հայտարարություններով ջրի երես դուրս եկած զարգացումները ցույց են տալիս, որ հին ու նոր ինտրիգները շարունակում են մնալ կառավարման գործում:
Անդրանիկ Քոչարյանի և Ռուբեն Հայրապետյանի երբեմնի ընկերությունը, որի մասին առաջինը խոսեց Հայրապետյանը, դեռևս 90-ականերից է սկիզբ առել: Ըստ տեղեկությունների` ժամանակին Ռուբեն Հայրապետյանը խնդիրներ է ունեցել իրավապաների հետ, և այն ժամանակ իշխանության հետ սերտ կապեր ունեցող Անդրանիկ Քոչարյանը օգնել է Հայրապետյանին` ազատվել քրեական հետապնդումից: Հետագայում արդեն Ռուբեն Հայրապետյանը տարիներ շարունակ տարբեր հարցերում աջակցել է Անդրանիկ Քոչարյանին, և այսպես ձևավորվել է նրանց ընկերությունը: Եվ հիմա, երբ Ռուբեն Հայրապետյանի շուրջ օղակն ակնհայտորեն սեղմվում է, Անդրանիկ Քոչարյանը, հանուն հին ընկերության, երրորդ անձի միջոցով փորձել է նախազգուշացնել, որը մարդկային և բարոյական տեսանկյունից նորմալ քայլ է: Լինելով իշխանության ներկայացուցիչ` Անդրանիկ Քոչարյանը, պարզ է, չէր կարող այլ բան անել, քան հրապարակավ հերքել, որ ինքը Ռուբեն Հայրապետյանին խորհուրդ է տվել հեռանալ երկրից, որովհետև Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ձերբակալել նրան: Փաստացի Նիկոլ Փաշինյանին հաջողվեց փչացնել նրանց հարաբերությունները:
Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյան-Ռուբեն Հայրապետյան հակամարտությանը, որը նույնպես տարիների պատմություն ունի. մեր տեղեկություններով` վերջին շրջանում նրանց հաշտեցմանն ու բիզնես հաշիվների կարգավորմանը խառնվել էր Գագիկ Ծառուկյանը, որը, հիշեցնենք, Սուքիասյանի խնամին է: Բայց այս պահին Բջնի գործարանի շուրջ ընդհանուր հայտարարի գալու տարբերակն արդեն փոշիացված է, բացի այդ` որոշակի լարվածություն է մտցվել անգամ Ծառուկյանի և Սուքիասյանի ընտանեկան հարաբերությունների մեջ:
Այս ընդհանուր տապալված հարաբերությունների ֆոնին ուժեղացած ու շահած է դուրս գալիս Նիկոլ Փաշինյանը, որից այս խառը պատմության բոլոր գործող անձինք առանձին վերցրած ունեն կախվածություն: Տարբեր կենտրոններին և ազդեցիկ անձանց` միմյանց դեմ լարելով` սեփական իշխանության ամրապնդումը կառավարման այն մեթոդներից է, որին լայնորեն տուրք էր տալիս Սերժ Սարգսյանը: Նույն բանն այժմ մեծ վարպետությամբ իրականացնում է նաև Նիկոլ Փաշինյանը` հերթով պայթեցնելով բոլոր հեռանկարային հարաբերությունները:

 

Նաիրա Բաղդասարյան

դիտվել է 7791 անգամ
Լրահոս
Ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ճանապարհը Նիկոլն իր ՔՊ-ականներով շարվելու է Տավուշում․ Խաչիկ Մանուկյան (video) «Հողերը հանձնում է»,բայց պետք է ուրախ լինենք՝ Նիկոլը հանդիպում է այդ հատվածներում ապրող մարդկանց հետ (video) Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել է ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Յենս Ստոլտենբերգ 33-ամյա երիտասարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր կնոջը «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Տավուշի այդ բնակավայրերը պետք է հանձնենք Ադրբեջանին․ դա իրենցն է․ Հովիկ Աղազարյան (video) Նիկոլը զորքը հետ քաշի ու զենք չտա՝ սրիկա է․ ոսկեպարցի (video) Պուտինը չպետք է հաղթի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը Հայաստանում (video) ԶՊՄԿ-ն շարունակում է անտառվերականգնման աշխատանքները (video) Նիկոլը տավուշեցիներին ասել է՝ հլը չտաք, ձեր վրա գործեր եմ հարուցել տալու․ Վարդուհի Գևորգյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ Նիկոլը Տավուշի հնարավոր զոհերն ուզում է բարդել տավուշեցիների վրա․ պատերազմի մասնակից (video) Տավուշ են մտնելու ադրբեջանցիները․ ի՞նչ 4 գյուղ․ գիտե՞ք՝ ինչեր են հանձնելու․ Տիգրան Աբրահամյան (video) Փաշինյանին ցեխն ենք կոխել ու հանել, ես վախենալու բան չունեմ․ զենք կճարեմ, կխփեմ իրան․ ոսկեպարցի (video) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը Առանց ներկայիս դե-ֆակտո իշխանությունների մենք կարող ենք դիմադրել և հաղթել. Վարուժան Գեղամյան Այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ ՔՊ-ական պատգամավոր «Եթե գիտեք՝ Ոսկեպարով կինոն կվերջանա, ասեմ, որ կինոն նոր ա սկսելու» «Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ. ռազմավարական օբյեկտներ հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո». Թաթոյան Զախարովան՝ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am