Լսել և մտածել. ամաչել Ռուբեն Հայրապետյանից


«Արմնյուզ» հեռուստաընկերության «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ՀՖՖ նախագտահ Ռուբեն Հայրապետյանը մի քանի ուսանելի հայտարարություն արեց երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Հայրապետյանի խոսքով` Սերժ Սարգսյանը իր լավ ընկերն է, եղել և մնում է այդպիսին, իսկ նրանք, ովքեր երրորդ նախագահին վատ ընկեր են համարում, պարզապես չեն ճանաչում նրան: «Սերժ Սարգսյանին մեղադրում են հազար ու մի բանի մեջ, բայց Սերժ Սարգսյանին վատ ընկեր լինելու մեջ մեղադրել, դա արդեն ծիծաղելի է։Որպես տղամարդ` ես հպարտանում եմ, որ երբևիցե համարվել եմ Սերժ Սարգսյանի ընկերը կամ համարվում եմ. դա ինձ համար պատիվ է։ Ցանկացած նորմալ տղամարդու համար, որը երբևիցե շփվել է Սերժ Սարգսյանի հետ, հպարտանում է և կհպարտանա»,- հայտարարել է Հայրապետյանը։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ամենամեծ հեղինակություն ունեցող ղեկավարն է եղել մեր երկրում: Ռուբեն Հայրապետյանի հանրային կերպարը երբեք լուսապայծառ և անբիծ չի եղել: Նրա գործունեության վատ կողմերին մամուլը, այդ թվում նաև մեր կայքը անդրադարձել է բազմիցս`սկսած Հարսնաքարի հայտնի միջադեպերից /Հայրապետյանի թիկնապահները ծեծելով սպանել էին ռազմական բժշկին-խմբ./, մինչև տարատեսակ այլ առիթներ: Սակայն անկախ նախկինում նրա ցուցաբերած վարքագծից` պետք է ընդունել, որ այս պահին Հայրապետանի  կեցվածքն առնվազն հարգանքի է արժանի: Հանուն արդարության պետք է նշել, որ նա ամեն դեպքում ունեցել է նաև կարևոր ներդրում` Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում, ինչպես նաև բարեգործական աշխատանքներ է կատարել Արցախում, որը հատուկ գովազդի թեմա չի էլ դարձել:
Ակնհայտ է, որ այժմ Ռուբեն Հայրապետյանը թիրախավորված է. հնարավոր է, որ նա մոտ ապագայում կձերբակալվի, մեծ է հավանականությունը, որ կորցնի նաև իր հարստության մի մասը: Այսքանով հանդերձ, ի տարբերություն նախկիներին առաջին պատեհ առիթով մոռացած և Նիկոլ Փաշինյանի թևատակերին տաքուկ ծվարած մի շարք այլ օլիգարխների, Ռուբեն Հայրապետյանը իրեն ուղղակի տղամարդավարի է պահում և ու «չի քցում» Սերժ Սարգսյանին: Եվ սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը ժամանակին անգամ պատժել էր Հայրապետյանին` Հարսնաքարի հայտնի միջադեպից հետո նրան զրկելով ԱԺ պատգամավորի մանդատից:
Պետք է նկատել, որ ի դեմս Ռուբեն Հայրապետյանի` Սերժ Սարգսյանը կարողացել է ճիշտ ընկեր ընտրել, որովհետև իշխանության ղեկին եղած ժամանակ, որպես կանոն, ընկերների պակաս չի զգացվում, և այդ պահին դժվար է լինում տարբերել իրական ընկերոջը կեղծ ընկերոջից: «Ընկերները», որպես կանոն, անհետանում են փառք ու իշխանություն կորցնելուց հետո: Այս տեսանկյունից Ռուբեն Հայրապետյանի` Սաթիկ Սեյրանյանին տված հարցազրույցը բազմաթիվ այլ օլիգարխների համար, որոնք կայացել և միլիոնատեր են դարձել նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, կարող է բարոյական դաս համարվել: Նույն Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնը հիմնադրվել է 1998 թվականին` Քոչարյանի նախագահության շրջանում: Ծառուկյանը Հայաստանի թիվ մեկ մեծահարուստ է հռչակվել Քոչարյանի օրոք, նրա կուսակցությունը ևս հիմնադրվել է դարձյալ Քոչարյանի ժամանակ, նրա անմիջական նախաձեռնությամբ: Այսօր, երբ Քոչարյանը բանտում է, Ծառուկյանն ու նրա կուսակցությունը չեն ուզում ավելորդ ռիսկի դիմել. անգամ դատապարտող հայտարարություն չարեցին:
Նույն Սամվել Ալեքսանյանը, որն այսօր Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի օլիգարխն է դարձել, աճել ու բարգավաճել է նախ Քոչարյանի,ապա նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Նույն Վարդանյանները ժամանակին իրենց հայաստանյան բիզնես կայսրությունը հիմնել են Քոչարյանի իշխանութան օրոք: Միքայել և Կարեն Վարդանյանների լուսահոգի հայրը` Հրանտ Վարդանյանը, իր ամենահայտնի բիզեսը` «Գրանդ քենդի» կոնֆետների արտադրությունը, հիմնել է ՀՀՇ-ական Հարություն Ղարագյոզյանից`Կարամելի Հարութից ձեռք բերված գործարանի տարածքում: Այդ գործարքին մեծապես նպաստել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչի մասին, ի դեպ, Հրանտ Վարդանյանը ժամանակին հրապարակավ արտահայտվել է:
Բայց այսօր Վարդանյանները ցուցաբերում են զրո վերաբերմունք` Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Նույն կերպ են վարվում «Վիվասել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Գազպրոմ Արմենիայի» նախկին տնօրեն, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, էլի շատերը, որոնք, բառիս ամենաուղիղ իմաստով, իրենց առաջին միլիոնները, որոնց հիմքի վրա հետագայում բիզնես-կայսրություններ կառուցեցին, դիզել են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին և շատ լավ գիտեն` առանց այն ժամանակվա նախագահի բարեհաճության, չէին ունենա այն, ինչ ունեն: Թվարկված մարդիկ` բոլորը, թեկուզ իրենք իրենց համար, պետք է լսեն Ռուբեն Հայրապետյանի խոսքը և ամաչեն իրենցից:

Հանուն արդարության նշենք նաև, որ, օրինակ, Սամվել Մայրապետյանը չվախեցավ գնալ այդ ռսիկին: Չնայած ծանր հիվանդությանը, Քոչարյանի դեմ ցուցմունք չտալու համար նա անգամ բանտ նստեց: Ինչ խոսք, մարդիկ, տարբեր են:   

 

Նաիրա Բաղդասարյան

դիտվել է 17926 անգամ
Լրահոս
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am