«Երեկ Ալիևը ստորագրել է գործողությունների պլան՝ «սև հունվարի» վերաբերյալ, իսկ ի՞նչ ենք անում մենք». Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան այսօր «Ադեկվադ» միաբանության կազմակերպած «Ադեկվադ դիսկուրսի» ժամանակ, անդրադառնալով վերջերս Հայաստանից, Արցախից ու Ադրբեջանից լրագրողների փոխայցերին, նշեց, որ Հայաստան գալով՝ ադրբեջանցի լրագրողները հավաքել են հայերի մասին իրենց միֆերը, այն է, որ Հայաստանում ամեն ինչ շատ վատ է, սով է, նրանց ամբողջ քարոզչությունը կառուցվել է այն բանի շուրջ, որ Արցախում հայերը վախենում են պատերազմից, հասարակության մեջ կա պառակտում, և այլն։
«Թե այս ամենը մեզ ինչ տվեց, դժվար է ասել։ Բայց մենք ինչո՞վ ենք պատասխանում քարոզչական պատերազմին։ Երեկ փաստացի Ալիևն արդեն ստորագրել է գործողությունների պլան «սև հունվարի» վերաբերյալ։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Ընտրություններից առաջ հայատյացության քարոզ է լինելու, արդյոք մենք հակազդելու ենք դրան»,- հարց բարձրացրեց Անժելա Էլիբեգովան։