Բնության սննդային շղթա. պայքարում են փորսուղը, շնագայլերն ու հսկայական պիթոնը (տեսանյութ)
Համացանցում բնության սննդային շղթան ցուցադրող տեսանյութ է հրապարակվել, որտեղ պայքարում են փորսուղը, շնագայլերն ու հսկայական պիթոնը, հայտնում է Daily Mail պարբերականը:
Բոտսվանայի հյուսիսում գտնվող Չոբե ազգային պարկում նկարահանված տեսանյութի առաջին կադրերում հսկայական պիթոնը, հարձակվելով փորսուղի վրա, փորձում է ամբողջ մարմնով կոտրել զոհին: Սակայն շուտով պայքարին են միանում երկու շնագայլեր, որոնք սուր հարձակումներով կարողանում են փորսուղին փրկել օձից: