«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են

«Ժողովուրդ» օրաթերթը ս/թ մարտի 14, 15, 16-ին հրապարակեց գործում որպես վկա ներգրավված և հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի, ՊՆ նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Մելքոնյանի և ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաքննական ցուցմունքները:


Այս շարքի հրապարակումների վերջին օրը՝ մարտի 16-ին, Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քրեական գործ հարուցեց «առանց քննիչի և դատախազի թույլտվության նախաքննության տվյալները հրապարակելու առիթով»:


Գործով որպես վկա՝ ներգրավվեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանը: Նրան հարցաքննեցին, և լրագրողը հրաժարվեց բացահայտել իր աղբյուրը՝ ասելով, որ նախ՝ նախաքննական գաղտնիք չի բացահայտել, քանի որ գործով կողմ չէ և չի տիրապետում գաղտնիքի, բացի այդ, սպասարկել է հանրային շահ:

Այս գործի քննության ընթացքում, 168.am-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն լրագրողի հեռախոսային զանգերը վերծանել է՝ փորձելով պարզել, թե ով է եղել ինֆորմացիայի աղբյուրը, որը լրագրողին է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները:

Սա, կարելի է ասել, աննախադեպ երևույթ է, քանի որ, եթե մեր տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ուրեմն սա նշանակում է, որ ՀՔԾ-ն սկսել է զբաղվել արդեն լրագրողների աղբյուրների բացահայտմամբ, ինչը մտահոգիչ է, և չկա ոչ մի երաշխիք, որ առաջիկայում էլ լրագրողների չեն գաղտնալսի ցանկացած պատեհ-անպատեհ առիթով:


Փորձելով հասկանալ, թե, այնուամենայնիվ, գաղտնալսվե՞լ է արդյոք լրագրողի հեռախոսը, 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՔԾ: Խնդրել էինք պատասխանել՝ արդյո՞ք վերծանվել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը, և արդյո՞ք գաղտնալսվել է Քնար Մանուկյանի հեռախոսը:

Ինչպես և ակնկալում էինք, ՀՔԾ-ից ստացանք ոչինչ չասող պատասխան:

«Ի պատասխան 11.12.2019թ.-ի Ձեր հարցմանը` հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով»,- ասված էր ՀՔԾ պատասխանի մեջ:

Այս պատասխանն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս պատասխաններ: Ենթադրաբար, եթե մեր տեղեկությունները սխալ էին, ՀՔԾ-ն պետք է որ կաշկանդվածություն չունենար հերքել մեր տեղեկությունը հստակ ու աներկբայորեն: Այսինքն՝ հնարավոր է, որ լրագրողի հեռախոսը գաղտնալսել են, կամ վերծանել են նրա հեռախոսային զանգերը: Ակնհայտ է, որ դա չէր կարող կատարվել առանց դատարանի որոշման, առավել հետաքրքիր է, թե ինչ հիմնավորումներ են ներկայացվել դատարանին, ինչի հիման վրա էլ հնարավոր կարող էին դառնալ նման գործողությունները:

Այս պահին փաստենք մի բան: ՀՔԾ-ն առնվազն չի հերքել մեր տեղեկությունը, և եթե այն ճիշտ է, նշանակում է, որ իսկապես ցանկացած պահի հնարավոր է շատ արագ դատարանի որոշում ստանալ ու գաղտնալսել յուրաքանչյուր լրագրողի հեռախոսազրույց կամ վերծանել հեռախոսազանգ: Էլ ինչի՞ են նեղություն կրում, լրագրողին կանչում հարցաքննության, եթե կարելի է միանգամից գաղտնալսել կամ վերծանել. թերևս, միայն անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելու համար:

 

դիտվել է 1542 անգամ
Լրահոս
Ոսկեպար, Բաղանիս․․․ Ադրբեջանը Հայաստանի ներսից պատերազմ է սկսում․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ կիրառելով մոտ 100 անօդաչու, «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռ Հռոմի պապն այցելել է բանտ և լվացել 12 կնոջ ոտքերը. առաջին անգամ ծեսին մասնակցել են միայն կանայք (լուսանկարներ) Փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ iPhone Ի՞նչ է պատասխանել Պուտինը Փաշինյանի՝ ինչու է ղարաբաղցիներին թողել բախտի քմահաճույքին, հարցին Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath «Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am