Հայտնաբերվեց նախկինում մի քանի անգամ դատված «Բերդի կռիս» մականվամբ բնակարանագողը, ով ասում էր, թե՝ եկել էի քնելու

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի պատուհանի վրա ոտնահետքեր կան և բնակիչներով տունը շրջափակել են, քանի որ ունեն կասկածներ, որ ներսում գող կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի և ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորութամբ: Ոստիկաններն ու քաղաքացիները տան գրեթե բոլոր կասկածելի հատվածներում, որտեղից որ հնարավոր է՝ գողը դիմեր փախուստի, հսկողություն են իրականացրել, ապա մտնելով տուն, այնտեղ ամեն ինչ հայտնաբերել են տակնուվրա արած, իսկ ներսում բռնել են գողին: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և նույն քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և ավագ քննիչ Թորոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան բնակիչ, 50-ամյա Գևորգ Գևորգյանը այդ պահին տան անդամների հետ բացակայելիս են եղել տանից, իսկ գողը, օգտվելով այդ առիթից, փորձել է թալանել տունը: Բարեբախտաբար, համագյուղացիները, վտանգելով իրենց կյանքը (քանի որ չէր բացառվում, որ ստահակը զինված լիներ) շրջափակել են տունն ու օպերատիվորեն ժամանած Արարատի մարզի ոստիկանները ճիշտ օպերացիայի արդյունքում մտել են տուն ու վնասազերծել ճիվաղին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տանտիրուհին, ով հրաժարվեց տեսախցիկի առջև խոսել, ասում էր. «Մի քանի ժամով տանից բացակայեցինք, մեկել հարևանները զանգեցին, թե՝ խաբար ես, ձեր տուն գող է մտել: Մինչև կհասնեինք տուն, արդեն համագյուղացիներս գողին վնասազերծել էին, մտա զալ, տեսնեմ միհատ մեծ դդում գլխով մեկը կանդալված նստած է, բայց տունն ամբողջությամբ խառնված էր, իսկ էդ գողը ոստիկանների հսկողությամբ բազկաթոռին էր»: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Թորոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում կասկածյալ գողը ոստիկաներին ու քննիչներին հաժարվում էր հայտնել իր ինքնությունը, մինչդեռ կարճ ժամանակում պարզվեց, որ նա Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հաշվառված 46-ամյա Իսահակ Ազարյանն է, ով նախկինում 6 անգամ եղել է դատապարտված, իսկ բանտում նրան ավելի շատ ճանաչում են «Բերդի կռիս» մականվամբ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ի. Ազարյանն ասում էր, որ ինքը գողություն անելու նպատակով չի մտել տուն, պարզապես հոգնած էր, մտել էր տուն՝ քնելու նպատակով: Սակայն հետո ասում էր, թե փոշմանել եմ ու մարդ չգիտի՝ գողության համար էր փոշմանել, թե՝ քնելու: Երբ «Բերդի կռիսին» տեղափոխեցին ոստիկանություն, հարևանների հետ դեպքի վայրում էր գտնվում Գոռ Վարդանյանի բազմաթիվ ֆիլմերում հանդես եկող Սարգիս Հարությունյանը ու հարևանները կատակելով ասում էին. «Սաք ջան, մինչև դու եկար, մինչև Գոռ Վարդանյանը գա, Արարատի մարզի ոստիկանները վայրկյանների ընթացքում հասան դեպքի վայր ու գողին տարան, ընենց որ, դու գոնե տեսար գողի տեղափոխելը, բայց քրեականի պետ Գ. Վարդանյանը չհասցրեց: Ընենց որ, Արարատի մարզի ոստիկաններն իրականում ավելի օպերատիվ են, քան ձեր կինոյի քրեականի պետը»:

Նախկինում 6 անգամ դատված, «Բերդի կռիս» մականվամբ՝ 46-ամյա Իսահակ Ազարյանն է 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

դիտվել է 496 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am