Այս իշխանության ազգային արժանապատվության նշաձողը սահմանված է շեյխերի՝ ջինսերով քաղաքապետարան մտնելու մակարդակով.Ղազինյան (video)
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահի կարծիքով՝ արցախյան բանակցությունների վերաբերյալ հայտարարություններում հայկական կողմի մոտ կա ռազմավարության եւ տեսլականի բացակայություն. «Իրարամերժ հայտարարությունները են Արցախի հետ կապված «ես մանդատ չունեմ Արցախի անունից բանակցելու» եւ «Արցախը Հայաստանն է եւ վերջ» հայտարարությունները։ Հայաստանի ղեկավարի շուրթերից՝ լեգիտիմացնել Արցախի ադրբեջանական համայնքը, դա ամենամեծ սխալն է եղել, որ պետության ղեկավարն ուղղակի իրավունք չուներ իր խոսքով տալ հնարավորություն Ադրբեջանին այլեւս խոսել այդ համայնքի լեգիտիմ եւ օրինական պահանջի մասին, եւ Հայաստանի առջեւ հարց բարձրացվեր՝ նրանք էլ պիտի մասնակցեն։ Ընդդիմությունը որեւէ ժամանակահատվածում իշխանությանը՝ Արցախի հարցում «պադնոշկա» չի տվել, չի ստեղծել իրավիճակ, որ իշխանությունը գնա դրսում բանակցի թույլ դիրքից»։
Մանրամասները՝ տեսանյութում.